Թող իզուր չուրախանան՝ ուղեղս տեղն է, լեզուս տեղն է, դուխս տեղն է․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին «Նաիրի» ԲԿ-ում վիարահատելու են։ Նա Hayastan.news-ին փոխանցել էր, որ Կառավարական ամառանոցի բակում, վազելու ընթացքում ընկել էր ու կոտրել աջ թևի արմունկը, և այն վերականգնելու համար վիրահատական միջամտության անհրաժեշտություն էր առաջացել։ Այսօր ԱԺ նախագահը հիվանդանոցից Hayastan.news-ի հետ զրույցում փոխանցեց, որ վիրահատությունն անցել է նորմալ, տևել է 3,5 ժամ, արմունկն ամրացրել են «մետաղական պլաստինաներով»։
«Բարդ վիրահատություն է եղել, արմունկը մեջտեղից բացվել է, ոսկորի գլխիկը փշրվել, 70 տոկոսն են կարողացել վերականգնել, մնացածը մետաղական կոնստրուկցիայով են հավաքել»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
Դիտարկմանը, որ իր հետ պատահած միջադեպը համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել, շատերը ուրախանում կամ չարախնդում են, ի պատասխան՝ Սիմոնյանն ասաց․ «Թող իզուր չուրախանան՝ ուղեղս տեղն է, լեզուս տեղն է, դուխս տեղն է, մնացածը արդեն թող իրենց չվերաբերի»։