Այսօր՝ 24 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Նոր ներդրումային ֆոնդ ՀՀ-ում․ մասնավոր հատվածի ներգրավմամբ և նորարարական ֆինանսական գործիքների կիրառմամբ Հայաստանում կզարգանա կանաչ տնտեսությունը

Shtigen Group-ի նախաձեռնած՝ «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» խորագրով ֆորումը մեկ հարկի տակ էր հավաքել պետական, մասնավոր, փորձագիտական և հասարակական հատվածների ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտի խնդիրները, ինչպես նաև ներկայացնելու Shtigen VC ներդրումային ֆոնդը։
Ֆորումի բացմանը ելույթներով հանդես եկան ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և կենտրոնական բանկի խորհդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը, նոր էներգետիկայի ոլորտում ավելի քան մեկ տասնամյակ գործունեություն ծավալող Shtigen ընկերությունների խմբի ղեկավար անդամներ։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով կանաչ և կայուն տնտեսական զարգացման ռազմավարությանը, ընդգծեց, որ այն կառավարության մշակած գործողությունների առանցքային փաստաթղթերից է, որը շուտով հնարավոր կլինի կյանքի կոչել։ «Թե՛ Հայաստանի կառավարությունը և թե՛ մասնավոր ընկերությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ Հայաստանում ֆինանսների հասանելիությունը զարգացնելու համար․ այս գործում առանցքային է վենչուրային ֆոնդերի դերը»,- նշեց Վահան Քերոբյանը։

Shtigen Ventures-ին հաջող ընթացք մաղթելով՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը հույս հայտնեց, որ տարիներ անց կարձանագրեն Shtigen-ի վենչուրային ֆոնդի հաջողության պատմությունը։ Նա ներկայացրեց բանկային սեկտորի դերը կանաչ ֆինանսավորման գործում՝ շեշտը դնելով հավակնությունների ու առանցքային մարտահրավերների վրա․ «Ցանկանում եմ կանաչ տեխնոլոգիաների մասին խոսելիս նախևառաջ փաստել, որ ՀՀ կենտրոնական բանկը զսպում է կլիմայական փոփոխությունների պատճառով առաջացած ռիսկերը։ Այս համատեքստում ԿԲ-ն ունի մի քանի դերակատարում, որոնցից մեկը կանաչ գործիքների միջոցով ներդրումներ կատարելը խրախուսելն է, ինչը կզարգացնի թե՛ տվյալ ոլորտը, թե՛ Հայաստանի տնտեսությունը»։


Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանն իր ելույթում ընդգծեց նոր մտածողություն ձևավորելու անհրաժեշտությունը, որը պետք է հիմնված լինի հին փորձի և նորը տեսնելու հնարավորության վրա։

«Մենք խիստ կարևոր ենք համարում կանաչ տնտեսության զարգացման գործում և կլիմայի փոփոխության դեմ պայքարում մասնավոր հատվածի ներգրավվածությունը։ Այդ աշխատանքի կարևորությունը բխում է նաև Shtigen Group-ի կորպորատիվ ազգային պատասխանատվության սկզբունքներից։ Մենք այդ ճանապարհը պետք է անցնենք կլիմայի հարցերով զբաղվող միջազգային առաջատար կառույցների, պետական մարմինների և փորձագետների հետ համագործակցաբար՝ կիրառելով նաև նորարարական ֆինանսական գործիքներ»,- ասաց Հայկ Շեկյանը։

ՀՀ ԿԲ ֆինանսական կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը, անդրադառնալով կլիմայի փոփոխության դեմ պայքարին, նշեց, որ դրա մասին պետք է մտածել ամեն օր և ճիշտ քայլեր ձեռնարկել՝ «կանաչ օրակարգ» ձևավորելու և այն զարգացնելու համար։

«Իհարկե, թե՛ Կառավարությունը և թե՛ Կենտրոնական բանկը, որպես առաջին քայլ, որոշակի անելիք ունեն «կանաչ օրակարգ» հաստատելու գործում, բայց այստեղ դրոշակակիրը մասնավոր հատվածն է։ Ահա թե ինչու է այդքան ողջունելի Shtigen Group-ի՝ վենչուրային ֆոնդ հիմնելու նախաձեռնությունը, քանի որ, ըստ էության, հենց նման ֆոնդերն են լուսաբանում, ուղղություն տալիս, ինչպես նաև օրինակ ծառայում տնտեսության մնացած մասնակիցներին ճիշտ ուղղությամբ շարժվելու համար»,- ասաց Գարեգին Գևորգյանը։

Shtigen VС ներդրումային ֆոնդը հնարավորություն կտա համախմբել մասնավոր և ինստիտուցիոնալ կապիտալը՝ կանաչ նախագծերում արդյունավետ ներդրումներ կատարելու և ոլորտը զարգացնելու նպատակով։

«Ոչ միայն Shtigen VC-ի, այլև ներդրումային այլ ֆոնդերի գործունեության համար խիստ էական է հստակեցնել՝ որոնք են Հայաստանի կանաչ զարգացման ռազմավարությունների հենասյուները, դասակարգել կանաչ տնտեսության զարգացումը խթանող ֆինանսական աղբյուրները, ինչպես նաև դիտարկել միջազգային լավագույն փորձի կիրառելիությունը, քաղաքականության և կարգավորման մեխանիզմերի մշակման անհրաժեշտությունը Հայաստանում։ Այս ֆորումը հենց այդ հարցերի պատասխանները գտնելու նպատակ ունի»,- նշեց Shtigen Ventures-ի տնօրեն Հակոբ Խոցանյանը՝ ավելացնելով, որ Shtigen VC-ն ստեղծվել է ոչ միայն Shtigen Group-ի կազմում գործող, այլև ոլորտի այլ ընկերություններում ներդրումներ անելու նպատակով։

Ֆորումի շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկմանը ներկայացվեցին կանաչ էներգետիկայի զարգացման միտումները, կանաչ ֆինանսավորման մարտահրավերները, ինչպես նաև կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի դերը դրանց հաղթահարման, մասնավոր և ինստիտուցիոնալ կապիտալի ներգրավման գործում։

Քննարկմանը մասնակցում էին Formula VC-ի գործընկեր, Sprint Crowdfunders’ ֆոնդի կառավարիչ Կարեն Վարդանյանը, Angel Investor Club of Armenia-ի փոխնախագահ Սամսոն Ավետյանը, Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը, Environment Group-ի հիﬓադիր տնօրեն Էրիկ Գրիգորյանը, Amundi-Acba-ի փոխտնօրեն, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը, Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտաﬔնտի տնօրեն Գարեգին Գևորգյանը, իսկ մոդերատորը Կլիմայական ֆինանսավորման հարցերի ﬕջազգային ավագ խորհրդատու, Shtigen VC ներդրումային ֆոնդի ռազմավարական խորհրդատու Տիգրան Սուքիասյանն էր։


«Վենչուրային ֆոնդերի ներգրավմամբ Հայաստանում հնարավոր է զարգացնել կանաչ տնտեսությունը։ Եթե մենք ունենանք կանաչ տեխնոլոգիաներ, և այդ տեխնոլոգիաները ֆինանսավորեն վենչուրային ընկերությունները, իսկ վերջիններս կարողանան մեծ ընկերություններից ֆինանսներ բերել Հայաստան, որոշակի շղթա կձևավորվի։ Այդ շղթայի բոլոր դերակատարների ակտիվ աշխատանքի արդյունքում Հայաստանում կանաչ տնտեսությունը մեկ քայլ առաջ կկատարի»,- ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

Հ․ Գ․ «Shtigen Group»-ն իր կորպորատիվ ազգային պատասխանատվության շրջանակում 2022 թ.-ի ապրիլից իրականացնում է «Արևածագ Արցախում» նախագիծը, որի նպատակն է արևային էներգիայի կիրառմամբ Արցախում հաստատել էներգետիկ անկախություն։

«Արևածագ Արցախում լինելու է»․ այս գրությամբ շապիկներով էին «Shtigen Group»-ի թիմի անդամները դիմավորում ֆորումի մասնակիցներին։ Իսկ սուրճի ընդմիջմանը քաղցրավենիքի սեղանին նաև «Արևածագ Արցախում» նախագծի բրենդինգով պատրաստված չրատուփերն էին, որի գաղափարի հիմքում մեր արևելյան հայրենիքն է՝ անառիկ ու ամբողջական։ Շոկոլադե քարտեզին Հայաստանի մարզերն ու Արցախի վարչական շրջաններն են՝ տվյալ բնակավայրին բնորոշ մրգատեսակի չրերով։

 

 
 
Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին