«Գալաքսի» ընկերությունների խումբն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանը Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին
«Գալաքսի» ընկերությունների խումբն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) այսուհետ կհամագործակցեն նոր ձևաչափով: «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանն ու Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին ապրիլի 14-ին ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր համագործակցությունն ընդլայնելու և համատեղ նախագծեր իրականացնելու նպատակով:
Միահյուսելով երկու առաջատար կազմակերպությունների ներուժը, առաջավոր փորձն ու գիտելիքը՝ իրականացվելու են կրթական նախագծեր, ճանաչողական այցեր, փորձի փոխանակում՝ ի շահ Հայաստանի տնտեսության և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման:
«Երկրի տնտեսության զարգացման գործում որակյալ կրթություն ստացած և մրցունակ երիտասարդության դերն առանցքային է: Այս իմաստով մեծապես կարևորում ենք ուսանողությանը լավագույն փորձի ու գիտելիքի փոխանցումը: Փոխըմբռնման այս հուշագրի ստորագրմամբ բացվում են «Գալաքսի» խմբի «դռները» Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների առջև՝ հնարավորություն ստեղծելով բուհում ստացած գիտելիքը հարստացնել կիրառական փորձառությամբ»,- ասաց «Գալաքսի» ընկերություններիխմբիհամահիմնադիրևգլխավորտնօրեն ԱրամԽաչատրյանը:
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները հնարավորություն կստանան իրենց պրակտիկան անցնել «Գալաքսի» ընկերությունների խմբում, ինչպես նաև այցելելով ընկերություններ` ծանոթանալ «Գալաքսիի» բիզնես գործառնություններին ու կորպորատիվ մշակույթին:
«Ձեռնարկությունների և մասնագիտական աշխարհի հետ կապը գտնվում է ՀՖՀՀ-ի կրթական ռազմավարության հիմքում ավելի քան քսան տարի: Մեր համալսարանը չէր ունենա նույն հաջողությունն առանց ընկերությունների վստահության և ուսանողների կրթման ու աշխատանքի տեղավորման գործում նրանց ներգրավվածության: «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ հուշագրի ստորագրումը լիովին համապատասխանում է մեր մոտեցումներին: ՀՖՀՀ-ի ուսանողներն այսկերպ կօգտվեն «Գալաքսի»-ի գերազանց որակի՝ ազգային ու միջազգային ազդեցությունից»,- նշեց ՀայաստանումֆրանսիականհամալսարանիռեկտորՍալվաՆակուզին:
Սույն համագործակցության շրջանակներում կողմերը նաև պայմանավորվել են նախաձեռնել համատեղ այլ միջոցառումներ, այդ թվում ապահովելով «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավար կազմի կողմից դասախոսությունների անցկացում Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների համար:
***
«Գալաքսի» ընկերություններիխումբըհանդիսանումէՀայաստանիխոշորգործատուներիցուհարկատուներիցմեկը: Իրգործունեությանշուրջ 24 տարվաընթացքում «Գալաքսին» ստեղծելուզարգացրելէ 15 բիզնեսներտարածաշրջանում` ապահովելովկառավարումըևռազմավարականզարգացումը։Բոլորընկերություններիհաջողությանգործոններնենեղելոլորտայիննորարարությունը, արդյունավետթիմայիններգրավվածությունըևշարունակականուսուցմանհիմանվրամշակվածպատասխանատուբիզնեսմշակույթը:
***
«Հայաստանումֆրանսիականհամալսարան» հիմնադրամը (ՀՖՀՀ) Հայաստանիառաջատարբարձրագույնուսումնականհաստատություններից մեկնէ։ՀՖՀՀ-նշնորհումէերկուպետականդիպլոմ՝հայկականևֆրանսիական (եվրոպական): Համալսարանիակադեմիականգործընկերներնեն ԺանՄուլենԼիոն 3 համալսարանըևԹուլուզ 3 ՊոլՍաբատիեհամալսարանը։ՀՖՀՀ-ններկայումսունիշուրջ 2000 ուսանող, մեկտասնյակդոկտորանտներևավելիքան 2700 շրջանավարտ։ՀՖՀՀ-իհաջողությանվկայականնէշրջանավարտներիաշխատանքիտեղավորմանցուցանիշը: Ըստ 2021թ․-իշրջանավարտներիշրջանումանցկացվածհարցման՝վերջիններիսընդամենը 4%-նէգտնվումաշխատանքիորոնմանակտիվփուլում: