Մարդն ասում է՝ ամեն ինչ ձախողել եմ ու մնալու եմ իմ պաշտոնին. Վանեցյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերն այսօր ուղղված են բացառապես իր իշխանությունը պահպանելուն։ Այս մասին «168 Ժամ»-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Այո, ցավոք սրտի մեր քաղաքացիների որոշ հատված ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին, բայց Նիկոլ Փաշինյանն այստեղ էլ է խաբել բոլորին։ Ինքն ասում էր՝ կա երկու ուժ՝ «Հայաստան» դաշինք, «Պատիվ ունեմ» դաշինք, նրանք ռևանշիստներ են, եթե գան, պատերազմ են բերելու։ Պատերազմը նոր էր ավարտվել, մարդիկ չէին ուզում պատերազմ, ընդ որում, ամենալավը մենք գիտենք պատերազմի գինը և ամենաքիչը մենք ենք ուզում պատերազմ, բայց ինքն ասում էր՝ ես խաղաղության օրակարգ եմ բերում, սրանք որ գան՝ պատերազմ են բերելու։ Մարդիկ էլ ասել են՝ պատերազմն արդեն եղել է, վատ արդյունքներ է եղել, մեկ է՝ ոչինչ չի լինելու փոխել, գնանք սրան ընտրենք, թող խաղաղություն լինի։ Բայց մենք տեսանք, ինքն էլ խոստովանեց, որ խաղաղության օրակարգը ձախողվել է։ Մարդն ասում է՝ ամեն ինչ ձախողել եմ ու մնալու եմ իմ պաշտոնին»,- նշեց Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերն այսօր ուղղված են բացառապես իր իշխանությունը պահպանելուն։
Վանեցյանի խոսքով՝ հավերժ իշխանություններ ոչ մի երկրում չկան, անգամ ամենահայտնի դիտկատորները գնում են, այնպես չէ, որ նա կարողանալու է այս իրավիճակը երկար պահել։