Վրաստանից ապրանքների ներմուծմամբ Հայաստանն առաջին տեղում է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը թարմացրել է 2023թ. առաջին եռամսյակի Վրաստանի արտաքին առևտրի վերաբերյալ նախնական տվյալները։ Հունվար-մարտին, անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ, Վրաստանի արտաքին առևտուրն աճել է 22,1%-ով և կազմել 4,8 մլրդ ԱՄՆ դոլար։
Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակը գլխավորել է Թուրքիան՝ 673,7 մլն դոլարով։
Դրան հաջորդում են՝
Ռուսաստան՝ $666,9 մլն;
Չինաստան՝ $376 մլն;
Ադրբեջան՝ $373,9 մլն
Հայաստան՝ $321,4 մլն
Զուտ արտահանման ծավալով Հայաստանը դարձել է Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերը՝ $216,9 մլն։