«Մուլտի Մեջիք Մոլի» բացումը ուրբաթ օրն է՝ ապրիլի 28-ին
Ապրիլի 28-ին, ժամը 17։00-ին տեղի կունենա «Մուլտի Մեջիք Մոլ» առևտրի կենտրոնի բացման արարողությունը, որը կուղեկցվի տոնական և հանդիսավոր համերգային ծրագրով, հայտնի արտիստների կատարմամբ, ինչպիսիք են՝ Hayat Project, Անահիտ Հակոբյան և DJ Harry, ինչպես նաև կլինի հյուրասիրություն, մանկական շոու-ծրագիր, խաղարկություն և բազում նվերներ:
«Մուլտի Մեջիք Մոլը» առաջին և միակ մոլն է Հայաստանում, որտեղ ողջ տարվա ընթացքում ներկայացնելու է զեղչված տեսականի:
Մոլում ներկայացված են աշխարհահռչակ բրենդեր և նոր խանութներ, որոնք են՝ Goodwill վրացական սուպերմարկետների ցանցը, Mikesport–ը, Yoko-ն, ինչպես նաև Vesta խանութ-սրահը բոլորովին նոր կոնցեպտով և մի շարք այլ համաշխարհային բրենդեր, որոնք ներկայացված են մուլտիբրենդային խանութներում: Մոլում գործում է գեղեցիկ տեսարանով Foodcourt՝ 6 երկրների խոհանոցներով, Coffee Cup Lavazza սրճարանով։ Մոլում կան նաև Araratbank և Ardshinbank բանկերի մասնաճյուղեր, խաղահրապարակ։
Էլեկտրական մեքենաների համար գործում են լիցքավորման կայաններ։ Մոլն առաջարկում է շատ այլ ծառայություններ հաճախորդների ժամանցը ավելի հետաքրքիր և հարմարավետ դարձնելու համար և սիրով սպասում է բոլոր այցելուների իր բացման արարողությանը՝ ուրբաթ օրը, ապրիլի 28-ին։