Հայաստանն արդեն 10 մեդալ է ապահովել բռնցքամարտի երիտասարդների ԵԱ-ում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն արդեն 10 մեդալ են ապահովել: Գրում է Armsport-ը։
Այսօր կկայանա առաջնության քառորդ եզրափակչի վերջին մենամարտերը, ինչի արդյունքում հայտնի կդառնան կիսաեզրափակչի բոլոր զույգերը:
Հայաստանն այսօր 4 ներկայացուցիչ կունենա: Ժամը 13:00-ից ռինգ դուրս կգա 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը՝ուժերը չափելով ռումինացի մարզուհու հետ:
Ժամը 17:30-ից պայքարի դուրս կգան 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը , 54 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը և 60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը:
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունն անցկացվում է «Միկա» մարզադահլիճում: Մուտքն ազատ է:
Վաղը՝ մայիսի 1-ին, կկայանան կիսաեզրափակիչ, իսկ մայիսի 2-ին՝ եզրափակիչ մենամարտերը