Այսօր՝ 17 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Իշխանությունների արածը Երևանի իշխանազավթում է, և դրան դեմ չգնացող ուժը հանցակից է․ Մանե Թանդիլյան

«Առավոտ» օրաթերթը գրում է․ ««Առավոտ» օրաթերթը «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ զրուցել է Երեւանի արտահերթ ընտրությունների անցկացման պահանջի իրավաչափության եւ նպատակների մասին։

 

-Տիկի՛ն Թանդիլյան, լրատվամիջոցներով բավականին ակտիվ քննարկվում է ձեր հայտարարությունները, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը պահանջում է արտահերթ ընտրություններ, եւ եթե կառավարությունն անգործության մատնվի, արտահերթ ընտրություններ չնշանակի, դատարան է դիմելու։

 
 

Իշխող ուժի հռետորաբանությունից ենթադրվում է, որ արտահերթ ընտրությունների մտադրություն չունեն։ Օրենքի որ պահանջով է դա նախատեսված, կարո՞ղ եք հստակեցնել։

 

- Երեւանի արտահերթ ընտրությունների մեր պահանջը բխում է օրենքից, որի կիրառման նախադեպը մենք արդեն ունեցել ենք դեռեւս 2018 թվականին Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։ Այն ժամանակ այսօրվա իշխանություններին առավել նպատակահարմար էր արտահերթ ընտրությունները եւ որեւէ րոպե «չմտահոգվեցին» ընդդիմության պատրաստ լինելչլինելու մասին, ու 2-շաբաթյա ժամկետում նոր քաղաքապետ չընտրվելուց հետո 17 օր անց կառավարությունը կրճատեց ավագանին եւ արտահերթ ընտություններ նշանակեց։

Այսօր, սակայն որոշ մարդիկ, իշխող ուժը, օրենքի մի կետն են որպես իրենց անգործության հիմնավորում բերում, որ Երեւանի ավագանին լուծարվում է, եթե ընտրություններից անմիջապես հետո չի կարողանում քաղաքապետ ընտրել։ Այլ ժամանակամիջոցի վերաբերյալ կարգավորում իբրեւ թե այստեղ չկա։ Այնինչ, թեթեւ օրենսդրական անգրագիտության վերացումը՝ լիկբեզը, կստիպի իշխանություններին եւ իշխանամերձ կառույցներին դադարեցնել սեփական մեկնաբանությունները եւ նպատակահարմարությունը օրենքի փոխարեն կիրառելուց։

Անհրաժեշտ է մի փոքր լավ ուսումնասիրել օրենսդրական դաշտը. եթե Երեւանի մասին օրենքով այս հարցը չի կարգա- վորվում, ապա կարգավորվում է ՏԻՄ օրենքով (Երեւանի մասին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Երեւանում տեղական ինքնակառավարման հետ կապված` սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին)։ Իսկ ՏԻՄ օրենքը նման իրավիճակների համար ունի լուծում. կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե երկշաբաթյա ժամկետում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում ՀՀ Ընտրական օրենսգրքի համապատասխան կարգավորումների համաձայն։

Այնպես որ մեր պահանջը բխում է իրավական, այլ ոչ թե՝ պատկերացումներով պետություն ունենալու տեսլականից. կատարել օրենքի պահանջը։ Երեւանը պետք է օր առաջ ազատվի չընտրված, երեւանցուց երբեւէ քվե չստացած մարդու կամայականությունները թույլ տվող ավագանուց։ Երեւանցին տվել է քվե ավագանուն, որպեսզի իրացնի իր իշխանությունը՝ ընտրի քաղաքապետ։ Դա չանելը եւ շարունակել գոյությունը նշանակում է իշխանազավթում։ Մենք դա չենք հանդուրժելու՝ հանուն երեւանցու արժանապատվության եւ իրավական պետության կայացման։

 

-Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելուն հայտ ներկայացրած այլ ուժերից էլ ենք նկատում որոշ դժգոհություններ։ Կա կարծիք, որ ընդդիմությունը պատրաստ չէ արտահերթի։ Դուք ի՞նչ կասեք նման հայտա- րարություններ անողներին։

- Կասեմ՝ այդ դեպքում թերեւս օրենսդրական փոփոխություն առաջարկեք եւ գրեք, որ «արտահերթ ընտրություններ կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ երկրում գործող 80-ից ավելի կուսակցությունները հայտարարեն իրենց պատրաստ լինելու մասին»։ Դա ի՞նչ անհեթեթ փաստարկ է։ Եթե քաղաքական ուժի համար Երեւանի ավագանու ընտրությունը սիրողական քայլարշավ չէ, ապա այս ընտրություններին պետք էր պատրաստվել վերջին պաշտոնաթող քաղաքապետի նշանակման օրը։ Իսկ որ դա ոչ թե ընտրություն էր, այլ բեմադրություն՝ դաշտը ազատելու ՔՊ «ապագա»-ի համար, իրեն հարգող որեւէ քաղաքական ուժ կասկած ունենալ չէր կարող։

Ցավոք, նման հայտարարություններ անողները, հանուն իրենց քաղաքական շահի, պատրաստ են քայլել օրենքների վրայով եւ արհամարհել մարդկանց ընտրությունը։ Երեւանն արժանի չէ նման վերաբերմունքի։ Քննարկման ենթակա չէ այն, որ Երեւանը, թեկուզ այս հինգ ամիսների ընթացքում, պետք է կառավարի ընտրված ավագանու անդամ։

 

Իշխանությունների արածն անօրինականություն է, կրկնեմ՝ Երեւանի իշխանազավթում, եւ դրան աջակցողն ու դրան կողմ արտահայտվողը, ավելին՝ դրան դեմ չգնացող ուժը, հանցակից է։ Դա երեւանցին տեսնում է, զգում է, եւ ժամանակը կգա, իր գնահատականը կտա՝ ավագանու ընտրությունները դարձնելով իշխանության անվստահության հանրաքվե եւ պատժելով իշխանազավթման փորձ անողներին եւ յուր աջակիցներին։

Ի վերջո, այնպես արեք, որ վաղն էլ ձեզ օրենքով դատեն, ոչ թե՝ պատկերացումներով կամ ըստ քաղաքական նպատակահարմարության»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նոյեմբերի 16-ից ցանցի արդիականացման աշխատանքներ կիրականացնի փոքր Կենտրոնում ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից Իմ գործունեությունը միտված է Հայաստանի շահերին. Մհեր Ավետիսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը Մարզական Սյունիք․ իրավիճակը համապարփակ ներկայացնելու փորձ Ի տարբերություն Փաշինյանի` ՀՀ բոլոր նախագահները հանդիպումներ են ունեցել ԱՄՆ նախագահների հետ. Սարգսյան «Քյասիբի ռադիոն» պետք է փակվի». Հրայր Կամենդատյան Պահպանել պետության ինքնիշխանությունը` նշանակում է, որ Հայաստանն է որոշում իր զարգացման ճանապարհը. ՀայաՔվե Մշակվել է ձգվող արևային մարտկոց Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ» Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ» Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ» «Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ» Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ» Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ» Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)