Այսօր՝ 27 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Տուն կա՝ թշնամու դիրքերից 200 մետր հեռավորության վրա է, տուն կա՝ 300-500 մետր. միշտ էլ մտահոգություններ կան». Արգամ Հովսեփյան

Մայիսի 9-ին Սյունիքի նախկին մարզպետ, Պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում խոսել էր Տեղ համայնքում տիրող իրավիճակի մասին և փոխանցել, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները մխրճվել են Հայաստանի տարածքից  5 կմ ներս:

«Ռուսական բանակը, խաղաղապահ զորքը որտեղ նստած է եղել, այդ հատվածում իրենք դուրս են եկել, ադրբեջանական զինուժը մխրճվել է։ Այդ հատվածում ամեն օր բախումներ են լինում, հիմա երկու կողմերը չեն կարողանում ինժեներական աշխատանքներ կատարել, կրակոցներ կան»,- շեշտել էր նա։

168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանն իր զարմանքը հայտնեց  նախկին մարզպետի երեկ լրագրողներին փոխանցած տեղեկությունների առնչությամբ:

«Որքան պետք է եղել՝ ադրբեջանական կողմն իրականացրել է այդ ինժեներական աշխատանքները, հայկական կողմն էլ է կատարել։ Բանակն իր պարտականությունը կատարել է, չեմ հասկանում, թե ինչու է նախկին մարզպետը նման բան ասել, չեմ հասկանում, խրամատները փորված է, դիրքերը դրված է և՛ իրենց կողմից, և՛ մեր»,- նշեց Արգամ Հովսեփյանը։

 

Նրա դժվարացավ  ասել, թե բնակիչներն այս պահին ինչ տրամադրություն և մտավախություններ ունեն:

«Տուն կա՝ թշնամու դիրքերից 200 մետր հեռավորության վրա է, տուն կա՝ 300-500 մետր, հիմա այս մարդկանց վիճակն ինչպե՞ս պետք է լինի։ Վերջապես մարդ են, ճիշտ է, իրենց առօրյա կյանքով ապրում են, բայց միշտ էլ մտահոգություններ կան։ Իրենց անասունների 80 տոկոսը վաճառել են արոտի պատճառով, դրանց մեծ մասը թշնամու հսկողության տակ են։ 3-4 օր առաջ է թշնամին կրկին կրակել, բայց որևէ վնաս չենք ունեցել»,- հավելեց Ա. Հովսեփյանը։

Կան գյուղացիներ, որոնց դաշտերը մնացել են թշնամու հսկողության տակ, և մեր հարցին՝ նրանք փոխհատուցում ստացե՞լ են, Արգամ Հովսեփյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով՝ առայժմ որևէ փոխհատուցում չեն ստացել։

«Ես տեղյակ եմ, որ որևէ բան մինչև այժմ չի արվել, գուցե արվելու է։ Գիտեմ, որ Տեղ համայնքի բնակիչը գնացել է, որպեսզի իր ցորենի արտին պարարտանյութ տա, մեր կողմի ոստիկաններն ասել են՝ վտանգավոր է, առաջ մի գնա, թույլ չեն տվել»,- եզրափակեց Արգամ Հովսեփյանը։

Մարտի 30-ին Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ  Ադրբեջանի զինուժն այդ գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:

Հիշեցնենք նաև, որ մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները,  Շուշի-Լիսագոր հատվածում խախտել էին նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: Դրանից հետո՝ ապրիլի 23-ին, Ադրբեջանը զավթել էր Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը և այնտեղ մաքսակետ տեղադրել։ Իսկ Բերձորի ճանապարհը փակած ադրբեջանական «էկոակտիվիստներին» փոխարինել էին ադրբեջանական ոստիկանության և ուժային կառույցների ներկայացուցիչները։

Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ) Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը Հայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես Իշխանյան 2020 թվականից հետո մենք իրավունք չունեինք այսպիսի խեղճուկրակ բյուջե ունենալ․ Նաիրի Սարգսյան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունն ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ․ Հովասափյան Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ Օդի ջերմաստիճանի նոր ռեկորդներ են արձանագրվել Լիտվան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի երկիր Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին «Հայաստանը ես եմ» -ի 12-րդ առաջարկ-պահանջը․ ինչ կանի այս անգամ իշխանությունը Բրիտանիան իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա. արտգործնախարար Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան Հայաստանի համար առաջնահերթ են տնտեսությունն ու անվտանգությունը․ Նաիրի Սարգսյան Իշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի Սարգսյան Կոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է ՍԴ-ի` Անկախության հռչակագիրը չեղարկող որոշումն ապօրինի է․ «Հայաքվե» Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում Վերջին հինգ տարում ուսանողների թիվը կրճատվել է 12 տոկոսով․ Ատոմ Մխիթարյան Ես իմ գործունեությամբ ամեն ինչ անում եմ, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետության կազմում գտնվող տարածք` այդ թվում նաև Ռուսաստանի․ Մհեր Ավետիսյան Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»