Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարին Սյունիքից կմասնակցի 17 պատանի
Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը գալիս է Հայաստան ու բացում իր դռները Հայաստանի մարզերի պատանիների առջև: Երևանում կայանալիք Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը բարեգործական նախագիծ է, որն իրագործվում է Ամերիաբանկի նախաձեռնությամբ և որին միացել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Տաշիր» ընկերությունների խումբը և Team Telecom Armenia-ն:
Ճամբարին մասնակցում են ՀՀ մարզերի 11-15 տարեկան 160 պատանիներ, որոնք խաղում են մարզերի ակումբներում, մասնակցել և աչքի են ընկել ՀՖՖ առաջնություններին և իրենց խաղադիրքերում լավագույնն են: Սյունիքից ճամբարին կմասնակցի 17 պատանի։
Մանրամասները` տեսանյութում: