Մեր խնդիրն է ժողովրդին ցույց տալ տարբեր ոլորտների իրական առաջատարներին. Մանե Թանդիլյան
Ապրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այս իշխանությունների անպատասխանատվությունը, տգիտությունը, պոպուլիզմը և անգրագիտությունը աղետ են բերել մեզ: Սակայն ամենամեծ աղետը՝ հասարակության հիասթափությունն ու ապատիան է:
Յուրաքանչյուր, անգամ ամենաբարդ խնդիրը կարելի է լուծել, եթե կա հավատ սեփական ուժերի նկատմամբ, կա միասնականություն գաղափարի շուրջ, և կա գրագետ ու պրոֆեսիոնալ թիմ:
Ցավոք սրտի, մեզ մոտ կայացած և պրոֆեսիոնալ մարդիկ հանրային հարթակներում շատ չեն երևում, որովհետև ինքնահաստատվելու և ուրիշների հաշվին կայանալու խնդիր չունեն:
Բայց դա բերել է նրան, որ պետական և հասարարական հարթակներում առաջ են եկել չկայացածներն ու տգետները: Մեր խնդիրն է ժողովրդին ցույց տալ տարբեր ոլորտների իրական առաջատարներին: Եվ մենք դա կանենք։