Այսօր՝ 27 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայաստանի ապագան անկասկած թվային է ու կանաչ․ Գուրգեն Խաչատրյան

Երեխաներին հեռահաղորդակցությունը պիտի որ ձանձրալի լինի: Երկար-բարակ լարերի միացում, ռադիոալիք, հաղորդիչ: Բայց դա միայն սկզբում: Գոնե իմ ու եղբորս համար դպրոցական տարիների ամենավառ հիշողությունները դասերից հետո  ավտոմատ հեռախոսակայանի շենքի միջանցքներում վազելն էր, որտեղ մի ամբողջ հարկում տեղակայված էր միայն մեկ անալոգ դարակ` թարթող լույսերով: Լավագույնն, իհարկե, մարդկանց զանգերը միացնելու ֆանտաստիկ զգացողությունն էր, երբեմն էլ սխալ միացնելը: Ու պապիկիս կողմից բռնվելը... 

Այսօր Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության միջազգային օրն է. «Յուքոմի» մեր հզորացող կազմի, ոլորտի մասնագետների ու իմ 92-ամյա Գուրգեն պապի մասնագիտական օրը: Գուրգեն Թադևոսի Խաչատրյանը աշխատանքի վետերան է, Խորհրդային Հայաստանի բարձրագույն որակավորում ստացած առաջին «կապավորներից» մեկը, 25 տարի անընդմեջ Նաիրիի շրջանային կապի հանգույցի ղեկավարը,  կապի ոլորտում միակը՝ ղեկավարի 50 տարվա փորձառությամբ։ 

Գուրգեն պապն էր պատճառը իմ ու եղբորս՝ կապի ոլորտով տարվելու, մեր ընկերության ստեղծման և վերջապես մոտ տասը տարի առաջ «Յուքոմի» 10 հազարերորդ բաժանորդի միացման ժամանակ միմյանց շնորհավորելու համար: Գուրգեն պապն է պատճառը, որ այսօր, Հեռահաղորդակցության միջազգային օրվա առիթն օգտագործելով, ցանկանում եմ խոսել ապագայի կենսունակ ցանցեր կառուցելու ու հաջորդ սերունդներին փոխանցելու պատասխանատվության մասին: 

Սերունդներից սերունդներ, անալոգից թվային, այսօր և ապագայի հեռահաղորդակցությունը տեխնոլոգիապես, թողունակությամբ և մասշտաբայնությամբ, բնականաբար, տարբերվում է նախորդ սերունդների ցանցից` իր «կոմուտատորի» նոստալգիկ հիշողություններով:  Ապագայի հեռահաղորդակցությունը՝ որպես կոնսոլիդացված ծառայությունների մատակարար, միացնում է ենթակառուցվածքները, ձեռնարկությունները, համակարգերը, խելացի սարքերը, զինում դրանք տվյալներով ու արհեստական բանականությամբ: Բայց հայաստանյան բիզնեսների քանի՞ տոկոսն է պատրաստ այդ փոփոխություններին: Մեզ հայտնի տվյալներով՝ տնտեսվարողների շատ քիչ տոկոսը[1]: Կամ մեր քաղաքային ենթակառուցվածքների քանի՞ տոկոսն է պատրաստ մոբիլ ապագային[2]

Այսօր տեխնոլոգիապես ադապտատիվ երկրները էքսպոնենտալ աճ են գրանցում, իսկ մեր նման երկրները` դանդաղ պրոգրես[3], որն արդեն բավականաչափ լավ չէ, ավելին՝ վատ է հաջորդ տասնամյակի համար: 

Բնականաբար, հեռահաղորդակցության ոլորտին անհրաժեշտ է տնտեսվարողների ու ենթակառուցվածքների թվայնացումը` հինգերորդ սերնդի ցանցի ներդրումների մոնետիզացիայի համար: Զարգացող երկրներին[4] ու Հայաստանի տնտեսությանը, մասնավորապես, անհրաժեշտ է թվայնացումը` ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ բիզնեսի մրցունակության մեծ բացն էլ ավելի չխորացնելու համար: 

Վստահ ենք, որ հեռահաղորդակցման առաջադեմ  ենթակառուցվածքները  խթանելու են տնտեսության զարգացումը, ապահովվելու նոր հնարավորություններ  թե՛ կայացած, թե՛ սկսնակ գործարարների համար։  Իսկ  երեկ հայտարարված՝ «Յուքոմ-Էրիքսոն» գործընկերության նոր փուլը  ազդարարում է հինգերորդ սերնդի տեխնոլոգիական լուծումների մեկնարկը` բացառիկ տեխնոլոգիական և բնապահպանական հենքով։ Վերջինս ազդարարում է նաև ենթակառուցվածքների ու շրջակա միջավայրի պահպանության մեր նոր կանաչ սոցիալական պատասխանատվության ռազմավարությունը: 

Որպես հայկական  կապիտալով ստեղծված և հայ մասնագետներով կայացած ընկերություն` մենք քաջ գիտակցում ենք կորսված հնարավորությունների գինն ու երիտասարդ սերնդին զորավիգ լինելու առաքելությունը, ուստի այսօր բացում ենք համագործակցության դռները Հայաստանի բոլոր բիզնեսների առաջ, ովքեր կիսում են այս տեսլականն ու հավատում մեր երկրի թվային ապագային: Բայց այսքանով չենք սահմանափակվում: Այսուհետև «Յուքոմի» բոլոր նոր տեխնոլոգիաները հավասարապես հասանելի են լինելու մայրաքաղաքում և անգամ Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերում: Մեր պատասխանատվությունն ու առաքելությունն ենք համարում մեր հայրենակիցների կենսական նշանակության կանաչ «միացումն» ապահովվելը սեփական բնակավայրում: 

Եվ վերջապես, «Յուքոմը» զարգացման նոր փուլ է մտնում գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի պրոֆեսիոնալ առաջնորդությամբ և հեռահաղորդակցական ոլորտի ամենամեծ փորձառությամբ: Վստահ ենք, որ նոր ռազմավարությունը կարձանագրի լավագույն արդյունքներն ու կկառուցի կենսունակ ցանց և՛ ՀՀ տնտեսվարողների և՛ մեր բոլոր հայրենակիցների համար, ամենուր: «Յուքոմում» մենք մեր գործի տերն ենք: Լավագույնն առջևում է:

Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ) Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը Հայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես Իշխանյան 2020 թվականից հետո մենք իրավունք չունեինք այսպիսի խեղճուկրակ բյուջե ունենալ․ Նաիրի Սարգսյան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունն ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ․ Հովասափյան Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ Օդի ջերմաստիճանի նոր ռեկորդներ են արձանագրվել Լիտվան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի երկիր Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին «Հայաստանը ես եմ» -ի 12-րդ առաջարկ-պահանջը․ ինչ կանի այս անգամ իշխանությունը Բրիտանիան իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա. արտգործնախարար Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան Հայաստանի համար առաջնահերթ են տնտեսությունն ու անվտանգությունը․ Նաիրի Սարգսյան Իշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի Սարգսյան Կոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է ՍԴ-ի` Անկախության հռչակագիրը չեղարկող որոշումն ապօրինի է․ «Հայաքվե» Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում Վերջին հինգ տարում ուսանողների թիվը կրճատվել է 12 տոկոսով․ Ատոմ Մխիթարյան Ես իմ գործունեությամբ ամեն ինչ անում եմ, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետության կազմում գտնվող տարածք` այդ թվում նաև Ռուսաստանի․ Մհեր Ավետիսյան Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»