Այսօր՝ 17 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Երևանի ավագանու ընտրություններում հաջողելուց հետո կունենանք հնարավորություն երկրում իրականացնել ամբողջական իշխանափոխություն». «Ապրելու երկիրը» հայցադիմում ներկայացրեց Վարչական դատարան

«Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր Վարչական դատարան հայցադիմում ներկայացրեց: «Մեր կուսակցությունը Վարչական դատարան պահանջ ներկայացրեց՝  ուղղված կառավարության անգործությանը: Կառավարությունը պարտավոր էր նշանակել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ: Օրենքով սահմանված կարգով ավագանու կազմից պետք է քաղաքապետ ընտրվեր, եթե այդ ընտրությունները երկշաբաթյա ժամկետում տեղի չեն ունենում, կառավարությունը պարտավոր է օրենքով սահմանված կարգով կրճատել ավագանու լիազորությունները, ինչը ենթադրում է նոր ավագանու ընտրություններ, 2018 թ.-ին դա տեղի է ունեցել»,-դատարան հայցադիմումը ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Նա արձագանքում է հարցին, թե ինչու ավագանին իր կազմից որևէ մեկին թեկուզ դե յուրե Երևանի քաղաքապետ չի ընտրում այն պարագայում, երբ տպավորություն է, որ վերահսկողությունը դե ֆակտո Տիգրան Ավինյանի ձեռքում է: «Որ մինչև օրենքով սահմանված հերթական ընտրությունների ժամկետը, որը նախանշում են սեպտեմբերի երկրորդ կեսին, հնարավորություն տրվի օգտագործել քաղաքապետարանի գործունեությունը՝ որպես քարոզարշավ: Երևանն այժմ ունի քաղաքապետի առաջին տեղակալ, որն էլ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, այսինքն՝ անկախ նրանից, թե քաղաքապետ կա ընտրված, թե ոչ, քաղաքի ղեկավարումն ինչ-որ մեկ անձի կողմից իրականացվում է օրենքով սահմանված կարգով, ինչը հնարավորություն է տալիս շարունակել քաղաքի կառավարումը: Բայց այդ անձի գործունեությունն ամբողջովին ստվերված է, և քաղաքը փաստացի կառավարում է քաղաքապետի թեկնածուն»,-նշում է կուսակցության համահիմնադիրը: Ընդգծում է՝ օրենքը հստակ սահմանում է, որ ստեղծված իրավիճակում պետք է լինեն ավագանու արտահերթ ընտրություններ: «Եթե, օրինակ՝ 2019 թ.-ին քաղաքապետը հրաժարական տար ու քաղաքապետ չընտրեին, Երևանը չորս տարի նոր քաղաքապետ չէր ունենալո՞ւ: Մյուս կողմից՝ հենց այս իշխանության օրոք 2018 թ.-ին նույն մեխանիզմով նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց, որից հետո տեղի ունեցան արտահերթ ընտրություններ: Բառացիորեն նույն իրավիճակն է կրկնվում: Քաղաքապետ չընտրելու այս որոշումը միանշանակ քաղաքական է, նպատակն այս ժամանակահատվածն իրենց քարոզչության և նպատակահարմարության համար օգտագործելն է: Բոլոր պրոցեսների հիմքում, սակայն, պետք է լինի օրենքը և ոչ թե նպատակահարմարությունը կամ քաղաքական որոշումները»,-ընդգծում է Մեսրոպյանը:

Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, փաստաբան Լևոն Օհանյանն ընդգծում է՝ բավականին համապարփակ փաստական հանգամանքներ են ներկայացվել հայցադիմումում: «Իրավական առումով փաստական այդ հանգամանքները ելնում են «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին, «Երևանի տեղական ինքնակառավարման մասին» օրենքներից և Ընտրական օրենսգրքի դրույթներից, մասնավորաբար՝ երկշաբաթյա ժամկետում ավագանու նիստ չգումարելու դեպքում առաջանում է պարտադիր դրույթ, որ կառավարությունը կրճատի ժամկետները և հրավիրի նոր ընտրություններ: Այս ամենից ելնելով, կառավարությունն անգործության է մատնվել, մենք ներկայացրել ենք մեր հայցադիմումը Վարչական դատարան և ակնկալում ենք դատարանի օբյեկտիվ և անաչառ քննությունը»:

Առաքելյանը հավելում է, որ «Ապրելու երկիր» կուսակցության  քաղաքապետի թեկնածուի և ավագանու ցուցակի քննարկումները դեռ շարունակվում են, քննարկումների հիմքում ընկած է նաև հանրության կարծիքը. «Կարծում ենք՝ թիմը, որը պետք է մասնակցի ընտրություններին և նպատակ ունի առաջնորդել Երևանը, պետք է արժանանա հանրության վստահությանը, պետք է ընտրված լինի քաղաքացիների կողմից, ինչի բացակայությունը տեսնում ենք վերջին շրջանում. քաղաքը կառավարում են մարդիկ, որոնց դեպքում միայն պաշտոնը ստանձնելուց հետո են քաղաքացիներն իմացել, որ քաղաքային կառավարման մեջ նման մարդիկ կան: Մեզ համար ինքնանպատակ չէ որևէ կարգավիճակ ունենալը կամ ցուցակ առաջնորդելը, անում ենք առավելագույնը, որ թիմում ընդգրկենք մարդկանց, որոնք կարող են լավագույնս ծառայել քաղաքին անկախ նրանից, թե մեր կուսակցությունից են կամ ուղղակի հաջողել են այլ ոլորտներում: Դեռ ժանանակ ունենք թիմն ուժեղացնելու, հուսով ենք, որ քաղաքացիների առջև բավականին պրոֆեսիոնալ թիմով հանդես կգանք»:

«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունները կարևոր է համարում նաև մեկ այլ առումով: Շառլ Միշելի հայտարարությունից հետո, որ Փաշինյանը և Ալիևը համաձայնության են եկել երկրների տարածքային ամբողջականության հետ կապված,  քննարկումներ կային, որ ընդդիմությունը անգործության է մատնված: «Ապրելու երկիր» կուսակցությունը ևս փողոցային պայքար չի նախաձեռնում այս առումով: «Կուսակցության ստեղծման օրից մատնանշել ենք, թե ինչպես ենք պատկերացնում երկրում իշխանափոխությունը, դրա վերաբերյալ նաև խորհրդարանական ընդդիմության կողմից միշտ կար հանդիմանություն, որ չենք միանում պայքարին: Բայց ակնհայտ էր, որ այդ պրոցեսները, ցավով եմ արձանագրում, հանգեցնելու էին հասարակության հերթական հիասթափությանը: Հասարակությունը տեսնում է խնդիր Արցախի հարցում և ուզում է, որ իշխանափոխություն լինի, սա կասկած չի հարուցում, բայց, ցավոք, այն մեխանիզմները, որոնք տարբեր քաղաքական ու ոչ քաղաքական խմբեր ներկայացնում են, դրանով արձանագրում են հերթական հիասթափությունը, շատ հաճախ նաև դրսի համար այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Արցախի համար փողոցում պայքարում է 200-300 հոգի, ուր է ձեր ամբողջ հասարակությունը: Մենք իշխանության գալու ճանապարհը մատնաշել ենք նաև հասարակությանը՝ դա ընտրությունների միջոցով իշխանության գալն է: Մեր համար բոլոր ընտրությունները քաղաքական են, որովհետև մասնակցում են կուսակցությունները: Վերջին երկու տարում ՏԻՄ ընտրությունների արդյունքում 3 համայնքում մեզ հաջողվել է հաղթել ՔՊ-ին, մի շարք համայնքներում էլ ՔՊ-ն չի հաղթել, այդ թվում՝ նաև մեր փոքր մասնակցությամբ` առնվազն չենք աջակցել կամ աջակցել ենք այլ ուժերի, որպեզի ՔՊ-ն զրկվի իշխանությունից, որը շատ կարևոր է: Ի վերջո, ցանկացած պրոցեսի հաջորդում է համապետական ընտրություններ, մենք գնում ենք այն ճանապարհով, որ համապետական ընտրությունների ժամանակ մարզերում ունենանք հասարակության վստահությունը և ոչ թե գնալ ու սկսել առաջին անգամ հանրության հետ շփվել: Երևանի ընտրությունները մենք համարում ենք քաղաքական ընտրություններ ոչ միայն լայն քաղաքական իմաստով, այլ նաև քաղաքի կառավարումը նույնպես քաղաքական պրոցես է: Վստահ ենք, որ Երևանում հաջողելուց հետո կունենանք շատ մեծ հնարավորություններ երկրում իրականացնել ամբողջական իշխանափոխություն: Այդ ճանապարհը երկու տարի առաջ կարող էր ոչ արդյունավետ թվալ ու ժամանակավրեպ, բայց ժամանակը ցույց տվեց, որ այդ երկու տարին անցավ և որևէ տարբերակով իշխանության փոփոխություն չեղավ և կարծում ենք, որ այս շանսը չպետք է բաց թողնել»,-եզրափակում է Մ. Առաքելյանը:

Լուսինե Առաքելյան

2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նոյեմբերի 16-ից ցանցի արդիականացման աշխատանքներ կիրականացնի փոքր Կենտրոնում ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից Իմ գործունեությունը միտված է Հայաստանի շահերին. Մհեր Ավետիսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը Մարզական Սյունիք․ իրավիճակը համապարփակ ներկայացնելու փորձ Ի տարբերություն Փաշինյանի` ՀՀ բոլոր նախագահները հանդիպումներ են ունեցել ԱՄՆ նախագահների հետ. Սարգսյան «Քյասիբի ռադիոն» պետք է փակվի». Հրայր Կամենդատյան Պահպանել պետության ինքնիշխանությունը` նշանակում է, որ Հայաստանն է որոշում իր զարգացման ճանապարհը. ՀայաՔվե Մշակվել է ձգվող արևային մարտկոց Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ» Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ» Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ» «Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ» Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ» Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ» Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)