Հայաստանը դառնալու՛ է իրավական երկիր, որտեղ օրենսդրական դրույթները կիրառվում են օրենքին համապատասխան. Մանե Թանդիլյան
Ապրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ինչպես և կարելի էր կանխատեսել մեր հայտարարություններից՝ հանդիպման վայրը՝ դատարան։ Կառավարությանը բնորոշ վարքագիծը՝անգործությունը, բացի մեր ժողովրդի գնահատականից, կարժանանա նաև իրավական գնահատականի։
Հայաստանը դառնալու՛ է իրավական երկիր, որտեղ օրենսդրական դրույթները կիրառվում են օրենքին համապատասխան, այլ ոչ թե՝ ըստ իշխանությունների քաղաքական նպատակահարմարության։