Ձեզ ենք ներկայացնում ՀայաՔվե նախաձեռնությանն էլեկտրոնային ստորագրությամբ միանալու ուղեցույցը. Ավետիք Չալաբյան
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սիրելի բարեկամներ,
Երեկ արդեն աշխատեց մեր Հայաքվեի էլեկտրոնային ստորագրությունների հղումը, և օրվա ընթացքում մոտ մեր մի քանի տասնյակ աջակիցներ տեստային ռեժիմով օգտվեցին այդ հնարավորությունից, և ստորագրեցին Հայաքվեի օգտին:
Եթե դուք ունեք էլեկտրոնային ստորագրություն, և ցանկանում եք մասնակցել Հայաքվեին, կարող ես ստորև տրամադրած հղումով կատարել անհրաժեշտ քայլերը, առանց ձեր գրասենյակից դուրս գալու:
Նաև, խնդրում եմ ձեզ տարածեք այս հղումը ձեր էջերից, մասնավորապես հատուկ հորդորեք ձեզ ծանոթ տնօրեններին և հաշվապահներին, որոնք սովորաբար ունեն անձնական էլեկտրոնային ստորագրություն՝ օգտվել իրենց իրավունքից և իրականացնել էլեկտրոնային քվեարկություն: Կանխավ շնորհակալ եմ, և հաջողություն եմ ցանկանում: