Կանայք թե՛ ճգնաժամային իրավիճակներում ու թե՛ քաղաքական դաշտում լրջագույն որոշումների կայացման մեջ կարևոր դեր ու առաքելություն ունեն. Մանե Թանդիլյան
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Կինն անփոխարինելի է պետության կայացման գործում, եվ կանանց առաջին հերթին պետք է օգնեն հենց կանայք, նրանք, ովքեր արդեն իսկ ունեն փորձ ու անցած ճանապարհ, կարող են ոգևորել, ոգեշնչել և աջակցել մյուս կանանց։
«Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ -ի նախաձեռնած «Կանանց մասնակցության խթանումը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի եռօրյա ճամբարի շրջանակում հանդիպեցի նախաձեռնող և նպատակասլաց կանանց ու աղջիկների, ներակայացրի առաջնությունների կարևորության և դրանց միջոցով հաջողությունների հասնելու հնարավորությունները։
Շարունակում եմ խորապես համոզված լինել, որ կանայք թե՛ ճգնաժամային իրավիճակներում ու թե՛ քաղաքական դաշտում լրջագույն որոշումների կայացման մեջ կարևոր դեր ու առաքելություն ունեն. հենց այսօր է նրանց ժամանակը։
Երբ կանանց ներգրավվածությունը մեծանա, մենք կունենանք ավելի հանդուրժող, զարգացած և ուժեղ հասարակություն։