«Հայաքվե»-ն պարտադիր իրավական ուժ ունեցող օրենսդրական նախաձեռնություն է
«Հայաքվե» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Սիրելի բարեկամներ,
ներկայացնում ենք մի քանի կարևոր փաստ՝
«Հայաքվե»-ն սովորական ստորագրահավաք չէ։ Այն պարտադիր իրավական ուժ ունեցող օրենսդրական նախաձեռնություն է, որի նպատակը Արցախի հանձնումը քրեականացնելն է, և օրենքի ուժով այն արգելափակելը:
«Հայաքվե»-ն տեղի է ունենում միայն թաղապետարանների և համայնքապետարանների տարածքում, որոնց հասցեները կցված են: Փողոցներում դրված տարբեր ստորագրահավաքների տաղավարները «Հայաքվե»-ի հետ կապ չունեն:
«Հայաքվե»-ի համար ստորագրելու համար պարտադիր է ՀՀ անձնագրի կամ նույնականացման քարտի առկայությունը:
ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները, անկախ գրանցման վայրից (ներառյալ Արցախի գրանցմամբ), կարող են քվեարկել ցանկացած ստորագրահավաքի կետում:
«Հայաքվե»-ին մասնակցած բոլոր մեր համախոհները պարտադիր կերպով մասնակցության հավաստագիր են ստանում, որ կարելի է ներկայացնել Ֆեյսբուքի սեփական էջում, ինչպես նաև օգտագործել մեր հետագա միջոցառումներին մասնակցելու համար:
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր արդեն մասնակցել են «Հայաքվե»-ին, և սիրով սպասում ենք մեր բոլոր արժանապատիվ համախոհներին ստորագրահավաքի կետերում:
Արի՛, Ստորագրի՛ր, Պաշտպանի՛ր»։