Այսօր՝ 26 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ամերիաբանկն արժանացել է Global Finance ամսագրի 4 մրցանակի կայուն ֆինանսավորման ոլորտում

Ամերիաբանկն արժանացել է Global Finance հեղինակավոր ամսագրի` բնապահպանական և սոցիալական ոլորտներում կայուն ֆինանսավորման 4 մրցանակի Լոնդոնում կայացած` կայուն ֆինանսավորման երրորդ տարեկան մրցանակաբաշխության ժամանակ: Բանկն արդեն երկրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել «Հայաստանում կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» անվանակարգում, իսկ այս տարի նաև արժանացել մրցանակի տարածաշրջանային երեք անվանակարգում` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում կայունությանն ուղղված նախաձեռնություններում ակնառու առաջնորդության համար: Մրցանակների ամբողջական ցանկը` ստորև.

 
  • 2023թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկ
  • 2023թ. ակնառու առաջնորդություն կայուն նախագծերի ֆինանսավորման գծով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում
  • 2023թ. ակնառու առաջնորդություն կանաչ պարտատոմսերի գծով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում
  • 2023թ. ակնառու առաջնորդություն անցումային/կայուն զարգացմանն ուղղված վարկերի գծով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում

Global Finance-ի կայուն ֆինանսավորման մրցանակները կոչված են գնահատել համաշխարհային, տարածաշրջանային և տեղական մակարդակով կազմակերպությունների ջանքերը` ֆինանսավորելու այնպիսի նախաձեռնություններ, որոնք ուղղված են` մեղմելու կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը և նպաստելու մարդկության համար ավելի կայուն ապագա ստեղծելուն: Հաղթողներն ու մրցանակակիրներն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա, ներառյալ կառավարման քաղաքականությունը և նպատակները, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական կայունությանն ուղղված ֆինանսավորման ոլորտում չափելի ձեռքբերումները:

«Վերջին մի քանի տարում էներգիայի գներն աշխարհում ենթարկվել են զգալի տատանումների համավարակի ու տարածաշրջանային հակամարտությունների պատճառով: Եվ այդուհանդերձ` կայունությանն ուղղված ֆինանսական պարտավորությունները մնացել են անփոփոխ, և իր կայուն ֆինանսավորման մրցանակներով Global Finance-ն ըստ արժանվույն գնահատում է այն բոլոր ֆինանսական կազմակերպությունները, որոնք 2022թ. ընթացքում հետևողականորեն հանդես են եկել կայուն զարգացմանն ուղղված առաջարկներով, շարունակել և զարգացրել ֆինանսավորումն այս ոլորտում», – նշեց Global Finance ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն:

 

«Այս մրցանակները վկայում են շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը խթանելուն ուղղված մեր հետևողական ջանքերի ու նշանակալի առաջընթացի մասին` ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների վրա հիմնված մեր կայունության ռազմավարության համաձայն: Մենք հավատարիմ ենք մեր գործունեության մեջ պատասխանատու գործելաոճ և նորարարական ֆինանսական գործիքներ ներդնելու մեր սկզբունքներին՝ կայուն զարգացում ապահովելու և երկարաժամկետ արժեք ստեղծելու համար: Ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել Global Finance-ին` մեր այս ձգտումների շարունակական գնահատման համար», – նշեց Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։     

 
 

Որպես Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատար և երկրի տնտեսության մեջ զգալի դերակատարում ունեցող կազմակերպություն` Ամերիաբանկը շարունակելու է զարգացնել իր «կանաչ» ակտիվների պորտֆելը: Մշտապես կարևորելով «կանաչ» տնտեսության խթանման գործում միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը` Ամերիաբանկը 2009թ-ից ի վեր միջազգային ֆինանսական հաստատությունների աջակցությամբ ավելի քան 225 մլն ԱՄՆ դոլար է ներդրել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում:

2020թ. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում թողարկեց և տեղաբաշխեց «կանաչ» պարտատոմս, իսկ 2022թ. բանկն առաջինը Հայաստանում հանդես եկավ «կանաչ» պարտատոմսերի հրապարակային առաջարկով: Ամերիաբանկի թողարկած բոլոր «կանաչ» պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, իսկ դրանց միջոցով ներգրավված միջոցները` շուրջ 60 մլն ԱՄՆ դոլար, ամբողջությամբ ուղղվել են բանկի «կանաչ» ակտիվների պորտֆելի ֆինանսավորմանը` վերականգնվող էներգետիկայից մինչև թափոնների կառավարում:

Բանկի անունից մրցանակներն ստացել է Լոնդոնում Ամերիաբանկի ներկայացուցիչ Արմեն Ասլանյանը: Նշենք, որ 2023թ. Ամերիաբանկն արդեն իսկ արժանացել է Global Finance ամսագրի 2 մրցանակի` «Հայաստանի լավագույն բանկ 2023» և «Հայաստանի լավագույն ներդրումային բանկ 2023»:

 

Global Finance-ի մասին

Global Finance ամսագիրը հիմնադրվել է 1987թ. և ունի 50,000 ընթերցող 192 երկրում, տարածքում և շրջանում: Global Finance-ի լսարանը ներառում է կորպորատիվ և ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք պատասխանատու են բազմազգ ընկերություններում և ֆինանսական հաստատություններում ներդրումային և ռազմավարական որոշումներ կայացնելու համար: Ամսագրի կայքը – GFMag.com-ը – առաջարկում է վերլուծություններ և հոդվածներ, որոնք միջազգային ֆինանսական շուկաներում 36 տարվա փորձի ժառանգությունն են: Global Finance-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում, իսկ գրասենյակները` ամբողջ աշխարհում: Իր մրցանակաբաշխությունների ժամանակ Global Finance-ը պարբերաբար ընտրում է լավագույն բանկերին և ֆինանսական այլ կազմակերպություններին: Այս մրցանակները դարձել են գերազանցության վստահելի չափանիշ համաշխարհային ֆինանսական հանրության համար:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.amAutomarket.ameriabank.amBusiness.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ) Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը Հայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես Իշխանյան 2020 թվականից հետո մենք իրավունք չունեինք այսպիսի խեղճուկրակ բյուջե ունենալ․ Նաիրի Սարգսյան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունն ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ․ Հովասափյան Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ Օդի ջերմաստիճանի նոր ռեկորդներ են արձանագրվել Լիտվան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի երկիր Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին «Հայաստանը ես եմ» -ի 12-րդ առաջարկ-պահանջը․ ինչ կանի այս անգամ իշխանությունը Բրիտանիան իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա. արտգործնախարար Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան Հայաստանի համար առաջնահերթ են տնտեսությունն ու անվտանգությունը․ Նաիրի Սարգսյան Իշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի Սարգսյան Կոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է ՍԴ-ի` Անկախության հռչակագիրը չեղարկող որոշումն ապօրինի է․ «Հայաքվե» Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում Վերջին հինգ տարում ուսանողների թիվը կրճատվել է 12 տոկոսով․ Ատոմ Մխիթարյան Ես իմ գործունեությամբ ամեն ինչ անում եմ, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետության կազմում գտնվող տարածք` այդ թվում նաև Ռուսաստանի․ Մհեր Ավետիսյան Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»