Այսօր՝ 26 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Էմ Ջի Էմ Փարտներս» իրավաբանական ընկերությունը իր խորին մտահոգությունն է արտահայտում դատական իշխանության համակարգում տիրող իրավիճակի առնչությամբ

Վաղը Հայաստանում կնշեն Սահմանադրության եւ պետական խորհրդանիշների օրը, կհնչեն ուղերձներ Սահմանադրության պահպանման, պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանքի, իրավական, ժողովրդավար պետություն կառուցելու ճանապարհին մեր ունեցած ձեռքբերումների մասին։
 
  Իսկ ընդամենը երեկ Բարձրագույն դատական խորհուրդը, փակ դռների ետեւում քննելով Արդարադատության նախարարի կողմից հարուցված վարույթները, գրչի մի հարվածով դադարեցրեց 4 դատավորի լիազորություն՝ աղճատելով սահմանադրությամբ ամրագրված դատական իշխանության անկախության երաշխիքները, չարաշահելով կարգապահական վարույթներ հարուցելու լիազորությունը, ոտնահարելով դատավորների խոսքի ազատության իրավունքը, խոչընդոտելով լրատվամիջոցների գործունեությունը։
 
   «Էմ Ջի Էմ Փարտներս» իրավաբանական ընկերությունը իր խորին մտահոգությունն է արտահայտում դատական իշխանության համակարգում տիրող իրավիճակի առնչությամբ: Ընդամենը մեկ ամիս առաջ՝ 2023 թվականի հունիսի 2-ին Աթենքում տեղի ունեցած Դատավորների եվրոպական միության (European Association of Judges) տարեկան համաժողովում գրեթե միաձայն 40-ից ավելի անդամ երկրների պատվիրակների քվեարկությամբ ընդունվեց Հայաստանում դատավորների անկախության արդի մարտահրավերների վերաբերյալ Բանաձևը, ինչն իր քննադատական շեշտադրումներով աննախադեպ էր Հայաստանի դատական իշխանության ողջ պատմության մեջ:
 
   Այդ բանաձևում խիստ տոնայնությամբ դատապարտվում էին այնպիսի երևույթներ, ինչպիսիք են Բարձրագույն դատական խորհրդի կողմից կարգապահական վարույթների բացահայտ չարաշահումը, դատավորների ազատ խոսքի անհամաչափ սահմանափակմանն ուղղված անթույլատրելի միջամտությունները՝ «խոսնակների ցանցի» ներդրման միջոցով, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածությունների առաջադրման թափանցիկության բացակայությունը և այլն: Ընդ որում, հատուկ ընդգծվել էր, որ նույն այդ թերությունները բարձրաձայնելու համար դատավորներ Զարուհի Նախշքարյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցվել են կարգապահական վարույթներ:
 
    Ողջամտորեն կարելի էր հանգել այն եզրակացության, որ միջազգային այս հեղինակավոր կառույցի Բանաձևից պատկան մարմինները անհրաժեշտ հետևություններ կանեին և գոնե մասնակի կվերանայեին իրենց արատավոր գործելաոճը, մինչդեռ՝ արձանագրվում է ճիշտ հակառակ գործընթացը: Անտեսելով նշված բանաձևի և, վերջին հաշվով Երկրի հիմնական օրենքի՝ դատական իշխանության անկախության երաշխավորման առաքելությունը, Բարձրագույն դատական խորհուրդը դրսևորեց իրավունքի գերակայությունը ստվերելու անասելի համառություն:
 
    «Էմ Ջի Էմ Փարտներս» իրավաբանական ընկերությունը դատապարտում է դատավորների նկատմամբ բացահայտ ապօրինի ոտնձգությունների միջոցով դատական իշխանությունը կառավարելի ու վերահսկելի դարձնելու նկրտումները և կոչ է անում սթափվել, զերծ մնալ հետագա ապօրինի քայլերից, գիտակցել, որ անկախ դատական իշխանությունը սահմանադրականության, մարդու հիմնական իրավունքների պաշտպանության ամենակարևոր գրավականն է:
 
     Մեր թիմը խիստ հետևողականորեն հանդես է գալու դատական իշխանության անկախության երաշխավորման պաշտպանության դիրքերում, քանզի միայն այդ կեցվածքով է հնարավոր լիարժեք ապահովել մարդու արդար դատաքննության սահմանադրական իրավունքը։
 
     Ուստի՝ վաղվա տոնին ընդառաջ եւ երեկվա իրադարձությունների ֆոնին ավելորդ չենք համարում կոչ անել իրավասու սուբյեկտներին խստորեն հարգել եւ պահպանել Սահմանադրությունը, դրանով ամրագրված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը,  այլապես վաղվա շնորհավորանքները արժեզրկվում են սահմանադրության ամենօրյա ոտնահարման ֆոնին։
 

Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ) Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը Հայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես Իշխանյան 2020 թվականից հետո մենք իրավունք չունեինք այսպիսի խեղճուկրակ բյուջե ունենալ․ Նաիրի Սարգսյան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունն ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ․ Հովասափյան Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ Օդի ջերմաստիճանի նոր ռեկորդներ են արձանագրվել Լիտվան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի երկիր Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին «Հայաստանը ես եմ» -ի 12-րդ առաջարկ-պահանջը․ ինչ կանի այս անգամ իշխանությունը Բրիտանիան իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա. արտգործնախարար Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան Հայաստանի համար առաջնահերթ են տնտեսությունն ու անվտանգությունը․ Նաիրի Սարգսյան Իշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի Սարգսյան Կոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է ՍԴ-ի` Անկախության հռչակագիրը չեղարկող որոշումն ապօրինի է․ «Հայաքվե» Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում Վերջին հինգ տարում ուսանողների թիվը կրճատվել է 12 տոկոսով․ Ատոմ Մխիթարյան Ես իմ գործունեությամբ ամեն ինչ անում եմ, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետության կազմում գտնվող տարածք` այդ թվում նաև Ռուսաստանի․ Մհեր Ավետիսյան Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»