Այսօր՝ 17 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Բնական է, որ այս իշխանության համար, որը կառավարում է վախի և հուսահատության հաշվին, "Հայաքվե"-ն պետք է սարսափ առաջացնի. Ավետիք Չալաբյան

Երեկ Հայաստանում նշվում էր Սահմանադրության օրը, մենք ստիպված էինք մեկ օրով կանգնեցնել "Հայաքվե"-ի ստորագրահավաքը, սակայն "Հայաքվե"-ի շուրջ կրքերը շարունակում էին թեժանալ։
 
Գործող իշխանության հաստիքավոր պրոպագանդիստները, տեսնելով "Հայաքվե"-ի բարձրացող ալիքը և արագ ծավալումը երկրով մեկ, ստիպված եղան իրենց պահարանից հանել թուլամորթների վերջին փաստարկը՝ Ալիևի անունից սկսեցին սպառնալ հայ ժողովրդին նոր պատերազմով։ Մենք կարող էինք անցնել այս հերթական սադրանքի կողքով, սակայն այն շարունակելու է կրկնվել, ուստի ստորև ես կուզեի պատասխանել մեր ժողովրդին պատերազմով վախեցնող բոլոր թուրքահպատակներին՝
ա) 2020 թ․ պատերազմը սկսվել է ոչ թե, որովհետև մեր ժողովուրդը տասնամյակներով պայքարում էր Արցախի անկախության համար, այլ որովհետև այդ ժամանակ Հայաստանը ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանը, որը ձախողեց բանակցային գործընթացը, փչացրեց հարաբերությունները մեր հիմնական դաշնակիցների հետ, մինչև վերջին պահը խուսափեց երկիրը վերահաս փորձությանը պատրաստելուց, տապալեց պատերազմական մոբիլիզացիան, իսկ պատերազմը սկսելուց հետո մտածում էր ոչ թե հաղթելու, այլ օր առաջ Շուշին հանձնելու և դրանով Ալիևի ախորժակը փակելու մասին։ Դրա մասին նա ինքնախոստովանական ցուցմունք տվեց տառացիորեն վերջերս, ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստում, պարզապես փորձելով բոլոր այս ձախողումները և պարտության մեղքը բարդել այլոց վրա։
 
բ) 2020 թ․ նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնությունը կնքելուց հետո, որն իբրև կոչված էր դադարեցնելու պատերազմը, այն ոչ մի պահ չի դադարել։ Այս ընթացքում զոհվել է 400-ից ավել հայ զինվոր, Ալիևը պաշարման մեջ է վերցրել Արցախը, մոտեցել է Ջերմուկին, Սիսիանին և Վարդենիսին, անմիջական կրակի տակ է վերցրել Կապանը, և շարունակում է նորանոր պահանջներ ներկայացնել Հայաստանին և Արցախին, պարբերաբար սպառնալով նոր պատերազմով։ Ակնհայտ է, որ Ալիևի ախորժակների դեմ առնելու միակ իրական միջոցը մեր երկիրը ռազմականացնելն է, դրա հիման վրա դիվանագիտական նոր ալյանսներ ձևավորելը, և Ալիևին ամեն քայլափոխին կոշտ հակազդելը՝ դրա փոխարեն այս իշխանությունը շարունակում է պարտվողականության պրոպագանդան, կազմալուծում է բանակը, շարունակում է վանել Հայաստանից սփյուռքահայ գործիչներին և կազմակերպություններին, իսկ ընդդիմադիր գործիչներին և զինվորականներին էլ պահում է բանտերում։
 
գ) Էրդոգանի վերընտրությունից և Ռուսաստանում հատնի իրադարձություններից հետո, Ալիևը այլևս չի թաքցնում, որ ինքը պատրաստվում է Հայաստանի և Արցախի դեմ նոր ագրեսիայի, և շարունակում է կոշտացնել հռետորաբանությունը։ Ալիևը շտապում է, հրաշալի հասկանալով, որ իր ժամանակը սպառվում է՝ Ադրբեջանում նավթի հանույթը արագ կրճատվում է, սեփական երկրում սկսում է բարձրանալ դժգոհության ալիքը դիկտատորական իշխանության կամայականությունների դեմ, Իրանի հետ հարաբերությունները օր օրի սրվում են, բանակի ղեկավարությունը սկսել է Թուրքիայի և Իսրայելի հետ սեփական խաղեր խաղալ, և դուրս է գալիս վերահսկողությունից։ Ալիևը հրաշալի հասկանում է, որ Փաշինյանի իշխանությունը Հայաստանին և Արցախին վերջանական կապիտուլացիայի ենթարկելու իր վերջին շանսն է, և փորձում է հնարավորինս արագ դրանից օգտվել, քանզի արդեն մոտ ապագայում այդպիսի շանս այլևս կարող է չլինել։
 
դ) Այս պայմաններում, գործող իշխանությունը, հստակ հասկանալով, որ Ալիևը կարող է գնալ նոր արկածախնդրության, և դրանով արդեն վերջնական դիմակազերծել իր ապաշնորհ քաղաքական ուղեգիծը, փորձում է ի սկզբանե իրենից դուրս պատերազմի նոր մեղավորներ գտնել՝ եթե նախկինում դա "նախկիններն" էին, հետո բանակի "5-րդ շարասյունը", հիմա, երբ էլ "մեղավոր կարգելու" մարդ չի մնացել, պարզվում է, որ հիմա էլ "Հայաքվե"-ն է նոր պատերազմի մեղավոր։ "Հայաքվե"-ն, որին արդեն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները, բազմաթիվ հանրային գործիչներ, դիվանագետներ, "Հայաքվե՛-ն, որը բացառապես խաղաղ, ժողովրդավարական գործընթաց է, որն ընդամենը առաջարկում է ամրագրել մեր Սահմանադրության հիմնարար դրույթները քրեական օրենսդրության մեջ, և գործում է մեր երկրի օրենսդրությանը և միջազգային իրավունքին խստագույն պահանջներին համաձայն, և որևէ կերպ չի կարող պատերազմի պատճառ հանդիսանալ, եթե երկրի իշխանությունները իրենք չեն ցանկանում այդպիսի նոր պատերազմ հրահրել։
"Հայաքվե"-ն իրականում հրաշալի առիթ է կարճ ժամանակում շփվել մեր հարյուրավոր և հազարավոր համաքաղաքացիների հետ, և ես ամենուրեք տեսնում եմ այն նոր հույսը, և վճռականությունը, որը "Հայաքվե"-ն արթնացնում է, այն ճնշված արժանապատվությունը, որը սկսում է վերականգնվել մեր մարդկանց մոտ։ Բնական է, որ այս իշխանության համար, որը կառավարում է վախի և հուսահատության հաշվին, "Հայաքվե"-ն պետք է սարսափ առաջացնի, և նրանք, չունենալով ուրիշ փաստարկ, պետք է սեփական ընտրողներին սպառնան նոր պատերազմով։ Ես համոզված եմ, որ այդ սպառնալիքը միայն հակառակ արդյունք է տալու, որ մարդիկ համախմբվելու են սեփական հայրենիքի, ազատության և արժանապատվության շուրջ, և իրենց քվեով նոր էջ են բացելու մեր երկրի պատմության մեջ։ Աստված զորավիգ մեր հայրենիքին, և իր ազատության համար պայքարող մեր տեսակին։
 
2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նոյեմբերի 16-ից ցանցի արդիականացման աշխատանքներ կիրականացնի փոքր Կենտրոնում ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից Իմ գործունեությունը միտված է Հայաստանի շահերին. Մհեր Ավետիսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը Մարզական Սյունիք․ իրավիճակը համապարփակ ներկայացնելու փորձ Ի տարբերություն Փաշինյանի` ՀՀ բոլոր նախագահները հանդիպումներ են ունեցել ԱՄՆ նախագահների հետ. Սարգսյան «Քյասիբի ռադիոն» պետք է փակվի». Հրայր Կամենդատյան Պահպանել պետության ինքնիշխանությունը` նշանակում է, որ Հայաստանն է որոշում իր զարգացման ճանապարհը. ՀայաՔվե Մշակվել է ձգվող արևային մարտկոց Գիտությունը, կրթությունն ու մշակույթը՝ ավելորդ բե՞ռ. «Փաստ» Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում օգնել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացուն. «Փաստ» Ինչո՞ւ իշխանություններին չեն հետաքրքրում հայ գերիների ճակատագրերը. «Փաստ» «Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ» Իսկ ընդհանրապես՝ Հայաստանն՝ ո՜ւր, դուք՝ ո՜ւր.... «Փաստ» Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ» Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ» Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ» Վաղը երեկոյան անձրև է սպասվում Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետ «Աղա Խան» զմրուխտն աճուրդում վաճառվել է շուրջ 9 մլն դոլարով՝ դառնալով աշխարհում ամենաթանկ կանաչ քարը (լուսանկարներ) Իսրայելը տարհանման կոչ է արել, ապա խոշոր հարված հասցրել Բեյրութի արվարձաններին. կան զոհեր Մբապեն իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում. Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Մբապեի խնդիրների մասին ԱԺ-ում խոսվեց, թե Կիրանցի հատվածից անասուններ են անցնում, պարո՛ն մարզպետ, ի՞նչ ինֆորմացիա ունեք այս մասին. Փաշինյան (տեսանյութ) «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր (տեսանյութ) «Միակ բանը, որ մտածում էի՝ ոտքի կանգնեմ, որովհետև ընտանիք ունեմ». Արսեն Սաֆարյանը՝ 44-օրյայից հետո չքայլելու և հոգեբանական բարդ փուլի մասին ԱՄՆ պետական ​​պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)