«Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի նիստին քննարկվել են ընտրությունների կազմակերպչական հարցեր
Հուլիսի 8-ին տեղի ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված կազմով հրատապ նիստ, որին մասնակցում էին նաև համայնքների ավագանիներում կուսակցության խմբակցության անդամները և Երևանի թիմը։
Նիստի ընթացքում քննարկվել են Երևանի ընտրությունների կազմակերպչական հարցեր, անդրադարձ է եղել ներքաղաքական հարցերին, այդ թվում Արցախում ստեղծված իրավիճակին։