Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու արդյունավետ միջոցը իշխանափոխությունն է. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
Այսօրվա իշխանությունները չեն սիրում Երևանը: Նրանք շարունակում են այլանդակել մեր մայրաքաղաքը հանուն ընտրություններում ինչ-որ արդյունք ունենալու:
Նախորդ տարիների համեմատ հինգ -վեց անգամ ավելի շինթույլտվություններ են բաժանել այն հույսով, որ դա կօգնի իրենց շարունակել իշխել:
Նաև սերտորեն համագործակցում են բոլոր ժամանակների, այսպես կոչված ընտրական «տասովշիկների» հետ, և երևանցիները երևի թե ստիպված են լինելու այս ընտրություններով մի նոր հեղափոխություն անել, որպեսզի ազատվեն իրականում և՛ նախկիններից, և՛ ներկաներից:
Գործող իշխանության վարկանիշը Երևանում տասը տոկոսից ավելին չէ: Սոցիոլոգիական հարցումներն են դա ցույց տալիս․ ըստ այդմ, նաև ակնհայտ է, որ ընտրողների 60-70 տոկոսը դեռ կողմնորոշված չէ, ու նրանց հետ ճիշտ և գրագետ աշխատանքի դեպքում մեծ հնարավորություն կա հաղթանակ ունենալու առաջիկա երևանյան ընտրություններում: