Կուսակցության պաշտոնական էջում գործում է քաղաքացիների առաջարկությունների հարթակ, մեր թիմակիցները նույնպես վերհանել են հիմնական խնդիրները և դրանց լուծման առաջարկները․ Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Արդեն մեկ ամիս է՝ «Ապրելու երկիր» կուսակցության պաշտոնական էջում գործում է քաղաքացիների առաջարկությունների հարթակ, որտեղ նրանք հնարավորություն ունեն ներկայացնելու մայրաքաղաքում իրենց կողմից նկատված հիմնախնդիրները և դրանց լուծման իրենց առաջարկները։
Միևնույն ժամանակ, մեր թիմակիցները Երևանի թաղամասերում բնակիչների հետ հանդիպումներում նույնպես վերհանել են հիմնական խնդիրները և դրանց լուծման առաջարկները։
Ավելի քան 700 էլեկտրոնային նամակների և 6000-ից ավել անմիջական շփումների արդյունքում՝ մեր քաղաքացիները ներկայացրել են Երևանի բազմաթիվ խնդիրներ, որոնցից առաջնայիններն են՝
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽՆԴԻՐՆԵՐ՝ կանգառներում երկար սպասել, խցանումներ, երեկոյան ժամերին տրանսպորտի բացայակություն, գերծանրաբեռնված ավտոբուսներ և այլն,
ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ՝ խցանումներ, կայանտեղիների բացակայություն, չնշագրված փողոցներ և այլն,
ՕԴԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ՝ փոշու մեծ քանակություն օդի մեջ, անկանոն շինարություն և այլն,
ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԱԿԱՎՈՒԹՅՈՒՆ՝ զբոսնելու այգիների սակավություն, ոռոգման վատ համակարգ,
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐՆԵՐ՝ ջրի որակի խնդիր, ջրամատակարարման անջատումներ, փողոցներում անընդհատ շինարարություն ինչ-որ խողովակների անցկացման համար և այլն:
Այս և բազմաթիվ այլ խնդիրների լուծումներն արդեն իսկ ուսումնասիրվում են մեր թիմի մասնագետների կողմից, անհրաժեշտության դպքում դրանք քննարկում են մեր միջազգային գործընկերների հետ և, շուտով, Երևանի ավագանու ընտրությունների մեր նախընտրական ծրագրում մենք հանրությանն ենք ներկայացնելու այդ խնդիրների բացառիկ արդյունավետ ու արագ լուծումներ։