Ռուբեն Վարդանյանը միանում է համաժողովրդական շարժմանը
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը եւս միանում է վաղվա հանրահավաքին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նա տեսաուղերձով:
«Վաղը ես կասեմ իմ խոսքը եւ մենք ամեն ինչ կանենք, որ դա լինի իսկական պայքար, ոչ թե իմիտացիա:Մենք ամեն ինչ կանենք, որ կարողանանք հասկանալ մի բան, որ մեր ապագան մեր ձեռքում եւ ես վստահ եմ, որ մենք կանցնենք այդ դժվար ժամանակը, բայց դրա համար մենք պետք է լինենք ազնիվ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է համաժողովրդական շարժման մեկնարկի մասին, վաղը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք տեղի կունենա: