Ամփոփել ենք "Հայաքվե"-ի ստորագրահավաքի երկրորդ շաբաթվա աշխատանքները. Ավետիք Չալաբյան
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ մենք ամփոփել ենք "Հայաքվե" -ի ստորագրահավաքի երկրորդ շաբաթվա աշխատանքները, և այսօր մեր երկրորդ հանրային հաշվետվությունը կներկայացնենք նախաձեռնող խմբի կողմից կատարված աշխատանքի վերաբերյալ։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում արդեն մասնակցել են "Հայաքվե"-ին և բերել իրենց աջակցությունը, և սիրով սպասում եմ մեր բոլոր այն համախոհներին և աջակիցներին, որոնք պատրաստվում են միանալ մեր համազգային նախաձեռնությանը։