Այսօր՝ 26 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինստիգեյթը՝ ներդրումային արվեստանոց

Ինստիգեյթ ընկերությունը հանդես է գալիս նոր ձեւաչափով. վերափոխվելով ներդրումային արվեստանոցի (venture studio)՝ ընկերությունը նպատակ ունի շարունակել նորարական գաղափարների շուրջ կրթել, կազմել ստարտափային թիմեր, օգնել նրանց մշակել պրոդուկտներ՝ դրանք դուրս բերելով միջազգային շուկա։

Ընկերությունը վերջերս հայտնեց նաեւ միկրոէլեկտրոնիկա արտադրող հսկա, ամերիկյան Microchip Technology ընկերության հետ համագործակցության մասին, որը ձեռք է բերել Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ ընկերությունը՝ բացելով իր հայաստանյան մասնաճյուղը։

«Ինստիգեյթ» ՓԲԸ համահիմնադիրներ Վահագն Պողոսյանը եւ Արման Պողոսյանն iTtel.am-ի հետ զրույցում պատմել են Ինստիգեյթի ստեղծման, կրթական ծրագրերի, ներդրումային արվեստանոցի նպատակների, Microchip-ի հետ համագործակցության մասին։

Ինստիգեյթի ստեղծումը՝ ուսանողներին կրթելով

Վահագն Պողոսյան. Ինստիգեյթը ստեղծել ենք երեք ընկերով 2004-ին՝ ես, Արմանը եւ մեր գերմանացի ընկեր Էննո Վայնը, երբ ես ու Էննոն Միացյալ Նահանգներում էինք ապրում, իսկ Արմանը՝ Հայաստանում։ Էննոն առաջարկեց մեր սեփական ընկերությունն ստեղծել հենց Հայաստանում՝ հայկական թիմով, քանի որ նախկինում միասին հայկական ընկերությունում էինք աշխատել եւ նա ծանոթ էր հայկական թիմի արդյունավետ աշխատանքին։

Վահագն ՊողոսյանըՎահագն Պողոսյանը
photo © Մեդիամաքս
   

2004 թվականին Արմանն այստեղ ուսանողների խումբ հավաքեց ու նրանց կրթելով՝ ստեղծեցինք մեր թիմը։ Շրջանավարտների հիմքի վրա 2005 թվականին ստեղծվեց Ինստիգեյթ Դիզայն ընկերությունը։ Սկզբում դեպի ԱՄՆ արտապատվերներ էինք կատարում, այնուհետեւ սկսեցինք մշակել սեփական լուծումները եւ արտադրատեսակները՝ էլեկտրոնային ավտոմատ համակարգեր։ Հետագայում ստեղծեցինք Proximus ընկերությունը, որը մշակում էր ավտոմատ նախագծման գործիք, որով չիպեր են արտադրում. դրա համար Գերմանիայից ստացանք 4 մլն եվրո ներդրում։

Հավելվածների ու ծրագրերի մշակմամբ նույնպես սկսեցինք զբաղվել եւ ուղղությունները տարանջատելու նպատակով ստեղծեցինք եւս մեկ ընկերություն՝ Ինստիգեյթ Մոբայլը (Instigate Mobile, ներկայում՝ Zealous)։

photo © Մեդիամաքս   

Ինստիգեյթ մայր ընկերությունը, որը համակարգում է բոլորին, իր ձեւաչափով ներդրումային արվեստանոց է։ Մենք, փաստացի, արդեն 15 տարի աշխատում ենք Venture Studio մոդելով։ Հիմա արդեն ֆորմալիզացնում ենք գործունեությունը։

Ինստիգեյթը՝ վենչուրային արվեստանոց

Արման Պողոսյան. Վերջին 15 տարվա ընթացքում մենք, ըստ էության, իրականացրել ենք ventrue studio մոդելը։ Այդ մոդելի բնորոշիչներից մեկն այն է, որ գաղափարները հիմնականում ծագում են ներսից։ Հաջորդ բաղադրիչը թիմն է ու դրա ձեւավորումը։ Ներդրումային արվեստանոցներն այդ թիմին իրենք են մատակարարում մասնագետներով։ Մենք ունենք Ինստիգեյթ ուսումնական կենտրոնը, որն աշխատում է տարբեր մարզերում։ Ստեղծել ենք մարզային ցանց ու տարբեր գաղափարների շուրջ թիմեր ենք կառուցում:

Արման ՊողոսյանըԱրման Պողոսյանը
photo © Մեդիամաքս
   

Թիմին աջակցում ենք ֆինանսական, հաշվապահական, իրավական եւ այլ հարցերով։ Տրամադրում ենք տեխնոլոգիական փորձ ու գիտելիք շուկա մտնելու վերաբերյալ, կապեր, կառավարման ծառայություններ եւ այլն։

Այս բոլորն իրականացնում է ընկերությունների խմբի մեկ այլ անդամ Ինստիգեյթ Խորհրդատվականը (Instigate Consulting)։ Նոր ձեւավորված թիմին այն թույլ է տալիս առանց շեղվելու կենտրոնանալ միայն գաղափարի իրականացման ու մշակման վրա։ Բոլոր փուլերում՝ մինչեւ կայացումը, մենք ուղեկցում ենք ստարտափներին, որոնք հետո դառնում են ընդհանուր սիներգիայի մաս։

Վահագն Պողոսյան. Ներդրումային արվեստանոցը մի քանի խոշոր ռազմավարական ուղղությամբ է աշխատում։ Դրանցից մեկը կրթությունն է, որի մոդելն արդեն միջազգային տարածում է գտնում։ ԱՏՁՄ-ի համար Արմաթի կրթակարգն ենք ստեղծել։ Երկրորդ կրթական նախագիծն Իրական դպրոցն է. մոտ $2 միլիոնի ներդրում ենք կատարել, այն, սակայն, դեռ ինքնուրույն չէ եւ շարունակում ենք ներդրումները։

photo © Մեդիամաքս   

Մյուս ուղղությունը, որում այս տարի Ինստիգեյթը ներդրում է կատարելու, տեխնոլոգիական է՝ hardware եւ software բաղադրիչներով: Խոսքը Գարդման անունով սեփական օպերացիոն համակարգով հաշվիչ սարքի մասին է՝ սարքածրագրային համալիր, որի ճարտարապետությունը մշակել ենք այս տարիների ընթացքում։ Սրա նախորդ տարբերակի հիման վրա ստեղծել ենք աշխարհազորի գործողությունների եւ գումարտակի բաշխված գործողությունների կառավարման ավտոմատ համակարգ։ Սրանով զբաղվում է Ինստիգեյթ Ռոբոտիքսը (Instigate Robotics), որը մեր ռազմարդյունաբերական ճյուղով զբաղվող ընկերություններից մեկն է։ Հիմնականում Սինգապուրի համար էինք մշակումներ կատարում, հիմա սկսել ենք նաեւ Հայաստանի համար մշակել ռազմարդյունաբերական լուծումներ:

Microchip Technology-ի հետ համագործակցություն

Արման Պողոսյան. Երկու տարի առաջ է սկսվել Microchip-ի հետ համագործակցությունը, որը Հայաստանում իր մասնաճյուղն ունենալու ցանկություն ուներ։ Օգտագործելով մեր մասնագիտական եւ կրթական ներուժը՝ ձեւավորեցինք թիմ, որը բացառապես Microchip-ի համար էր աշխատում։ Արդյունքում ստեղծվեց Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ (Instigate Semiconductor) ընկերությունը, որը հաջող գործունեություն ծավալելու դեպքում որոշ ժամանակ անց կանցներ Microchip ընկերությանը։

photo © Մեդիամաքս   

Նրանց հարկավոր էր, որ թիմը հնարավորինս պաշտպանված եւ այլ ազդեցություններից զերծ լինի։ Այս երկու տարվա ընթացքում տեսնելով թիմի աշխատանքը, ծանոթանալով նոր աշխատակիցներ մատակարարելու ենթակառուցվածքներին, նաեւ Հայաստանում աճը կանխատեսելով՝ որոշեցին գնել Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ ընկերությունն ու շարունակել համագործակցությունը Ինստիգեյթ ընկերությունների խմբի հետ։
Microchip-ը մոտ 50 թիմակից ունի այստեղ։

Ինստիգեյթ Մոբայլի Zealous վերանվանումն ու առանձնացումը

Վահագն Պողոսյան. Ներդրումային արվեստանոցի ստեղծած ձեռնարկությունների ելքերից մեկը թիմի կողմից ընկերության բաժնետոմսերի գնումն է (management buyout)։ Նմանատիպ ելքով Ինստիգեյթ Մոբայլ ընկերությունն առանձնացավ Ինստիգեյթ ընկերությունների խմբից եւ հիմա ներկայանում են Zealous անվանմամբ։

photo © Մեդիամաքս   

Արման Պողոսյան. Zealous ընկերությունը նաեւ ապակենտրոնացման լավ օրինակ է։ Այն մեծ թիմեր ունի Վանաձորում, Գորիսում, Կապանում եւ Հայաստանի այլ քաղաքներում։ Ապակենտրոնացման եւ մարզային ցանցի ստեղծման առաքելությունը, որ Ինստիգեյթ ընկերությունների խումբը ստանձնել էր 2010-ից, այսօր շատ լավ իրականացնում է Zealous-ը։

Առաջիկա ծրագրերն ու նախագծերը

Վահագն Պողոսյան. Մեզ համար թիվ մեկ խնդիրը Հայաստանում համակարգված աշխարհազորի ստեղծումն է, այս ուղղությամբ լուծումներ, կառավարման համակարգ ստեղծելը, որը կարող ենք նաեւ միջազգային շուկա դուրս բերել։ Երկրորդը՝ նույն արտադրանքով փորձել բանակն ուժեղացնել, վերազինել տեխնոլոգիական նորարար լուծումներով։

photo © Մեդիամաքս   

Մեկ այլ մեծ ուղղություն է նավարկության ոլորտը, նախատեսում ենք գիշերային տեսախցիկներ մշակել։ Այստեղ մեծ հետազոտական աշխատանք ենք կատարել, մի շարք նորարական նախագծի վրա ենք աշխատում։

Արման ՊողոսյանըԱրման Պողոսյանը
photo © Մեդիամաքս
   

Արման Պողոսյան. Մենք հետաքրքրվում ենք տեխնոլոգիաներով ու մեր հետաքրքրությունների շրջանակում մշակումներ անում, իսկ դրանք բավարարելու համար հարկավոր է նաեւ գումար գտնել։ Փորձում ենք արտապատվերների ու ծառայություններից ստացված միջոցների հաշվին իրականացնել։

Թիմը

Վահագն Պողոսյան. Ընդհանուր Ինստիգեյթ ընկերությունների խումբն ունի 500-ից ավելի աշխատակից եւ 100-ից ավելի ուսնակ։

Մեր օժանդակ ընկերությունները, որոնց շնորհիվ աշխատում է Ինստիգեյթը, առաջին հերթին Ինստիգեյթ Խորհրդատվականն է։ Կրթական հանգույցն արդեն 17 տարվա ընթացքում 2500-ից ավելի մասնագետ է պատրաստել, որոնք աշխատում են Հայաստանի ու միջազգային տարբեր ՏՏ ընկերություններում։

Վահագն ՊողոսյանըՎահագն Պողոսյանը
photo © Մեդիամաքս
   

Կրթական ծրագիրը մինչեւ հիմա շարունակում է հաջողությամբ գործել։ Դրա վրա է հիմնված Ինստիգեյթը։ Եզակի ընկերություն է, որի անձնակազմի 90 տոկոսից ավելին ոչ թե այլ ընկերություններից եկած փորձառու մասնագետ է, այլ՝ լրիվ 0-ից սկսած ուսանող՝ ներառյալ տնօրեններն ու բաժնի պետերը։

Նունե Գրիգորյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ) Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը Հայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես Իշխանյան 2020 թվականից հետո մենք իրավունք չունեինք այսպիսի խեղճուկրակ բյուջե ունենալ․ Նաիրի Սարգսյան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունն ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ․ Հովասափյան Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ Օդի ջերմաստիճանի նոր ռեկորդներ են արձանագրվել Լիտվան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի երկիր Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին «Հայաստանը ես եմ» -ի 12-րդ առաջարկ-պահանջը․ ինչ կանի այս անգամ իշխանությունը Բրիտանիան իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա. արտգործնախարար Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան Հայաստանի համար առաջնահերթ են տնտեսությունն ու անվտանգությունը․ Նաիրի Սարգսյան Իշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի Սարգսյան Կոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է ՍԴ-ի` Անկախության հռչակագիրը չեղարկող որոշումն ապօրինի է․ «Հայաքվե» Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում Վերջին հինգ տարում ուսանողների թիվը կրճատվել է 12 տոկոսով․ Ատոմ Մխիթարյան Ես իմ գործունեությամբ ամեն ինչ անում եմ, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետության կազմում գտնվող տարածք` այդ թվում նաև Ռուսաստանի․ Մհեր Ավետիսյան Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»