Մանե Թանդիլյանի առաջարկն իշխանությանը
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քանի որ իշխանությունն ունի մեկ օրակարգ՝ կառչած մնալ իշխանությունից, ինչի ապացույցն է իշխանության ամենաբարձր մակարդակով ամեն օր Երևանի ավագանու ընտրություններով զբաղվելը, իսկ մեր թիմի նպատակը ուժեղ Հայաստան և ազատ Արցախ ունենալն է, իշխանություններին ունեմ հետևյալ առաջարկը՝ ձեր ամբողջ ռեսուրսը ծառայեցրեք Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացմանը, և եթե ճանապարհի անխափան աշխատանքը վերականգնվի, ես խոստանում եմ մեկնել Արցախ քարոզարշավի ընթացքում՝ թողնելով ձեզ մի քիչ ձայներ հավաքել Երևանում։