Մանե Թանդիլյանը Արցախում տիրող իրավիճակով պայմանավորված դիմել է ԵԽ նախկին փոխնախագահին
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
Արցախում ստեղծված և օր օրի ավելի աղետալի դարձող իրավիճակի մասին պաշտոնական նամակով դիմել եմ «Կին քաղաքական առաջնորդներ» գլոբալ ֆորումի (WPL) հիմնադիր և նախագահ, Եվրոպական խորհրդարանի նախկին փոխնախագահ տիկին Սիլվանա Կոխ-Մեհրինին, ում հետ առիթ եմ ունեցել համագործակցելու որպես WPL հայաստանյան ներկայացուցիչ։
Նամակում ներկայացրել եմ Արցախում տիրող հումանիտար ճգնաժամն ու Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքները, և կոչ եմ արել, որ, որպես պատասխանատու անձ ու ազդեցիկ գործիչ, որպես մարդասիրության կողմնակից և մարդու բացարձակ արժեքը գիտակցող կին, օգտագործել բոլոր իրավասությունները, համախմբել «Կին քաղաքական առաջնորդներ» ֆորումի մասնակից կանանց և կանգնել քաղաքակիրթ Արցախի կողքին, կանգնել հազարավոր մարդկանց, մայրերի, երեխաների կողքին, պաշտպանել մարդասիրական շահերն ու քայլեր ձեռնարկել այս ահաբեկչությունը կանխելու համար։