«Հայաքվե»-ին միացել է 54800 քաղաքացի
«Հայաքվե»-ին միացել է 54800 քաղաքացի: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտնեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
«Այս շաբաթվա ընթացքում միացել են «Հայաքվե»-ին 16 հազար քաղաքացիներ: Այս ընթացքում՝ «Հայաքվե»-ին միացել է 54800 քաղաքացի, որից՝ 24660-ը Երեւանում, 29360-ը՝ մարզերում եւ 760-ը էլէկտրենային ստորագրության միջոցով են միացել»,-ասաց նա:
Նա նշեց, որ իշխանությունները անցել են վարչական ճնշումների եւ այս շաբաթվան ճնշումների առումով ռեկորդային է եղել:
«ՔՊ-ականները հատկապես գյուղական համանքներում տառացիորեն պայքար են սկսել քաղաքացիների դեմ. գործից կհանենք, փարոսից կզրկենք, երեխուդ բանակում վնաս կտանք, մտածի ապագայիդ մասին, բազմաթիվ են դեպքերը, ու մենք տեսել ենք, որ մարդիկ ահաբեկված են, նույնիսկ գյուղից ախել են: Բայց դրան հակառակ «Հայաքվե»-ն թափ է հավաքում»,-ասաց նա: