Այսօր՝ 26 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Լուրջ տեղաշարժեր խոշոր հարկատուների ցանկում. ինչի՞ մասին է դա վկայում` ըստ Նաիրի Սարգսյանի

2023 թ առաջին վեց ամսվա տվյալներով խոշոր հարկատուների ցանկում նոր ընկերություններ են հայտնվել առաջատար դիրքերում։
 
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հայաստանյան բանկերի այսչափ հարստացումը վկայում է այն մասին, որ դրանք հիմնականում աղքատ բնակչությունից հավաքագրված գումարներն են, իսկ ավելի հաճախ` արտագնա մեկնածների ուղարկած գումարներն իրենց ընտանիքներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը` անդրադառնալով ՀՀ պետական եկամուտների կոմիտեիհրապարակած ցուցանիշները 2023 թ հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի և տուրքերի վերաբերյալ։
Այս տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին 50 հորիզոնականում 9 բանկ կա, ընդ որում` 4–րդ տեղում «Ամերիաբանկն» է, որը մոտավորապես հնգապատիկ աճ է գրանցել։
 
«Ստացվում է` 2022 թ–ին ընդունված անկանխիկ գործառնությունների մասին օրենքն արդեն տվեց իր արդյունքը, երբ աղքատ հասարակությունից և հազիվ շնչող բիզնեսից ամբողջ դրամական միջոցները տեղափոխվեցին բանկային համակարգ և բանկերին տվեցին փողի փոխանցման մոնոպոլ դիրք։ Նրանք էլ իրենց հերթին ծառայությունների սակագները բարձրացրին»,– ընդգծեց Սարգսյանը։
Նա նաև նշեց մի շարք գործոններ, որոնք նպաստել են բանկերի հարստացմանը և խոշոր հարկատուների ցանկում առաջատար դիրք զբաղեցնելուն։ Օրինակ` ՌԴ–ից ՀՀ փոխանցումների, մասնավորապես`կանխիկացումների համար մինչև 3 տոկոս տոկսադրույքի կիրառումը, բանկային տոկոսադրույքների բարձրացումը, նաև ռելոկանտների անձնական դրամական փոխանցումները, որոնց կանխիկացման դեպքում նույնպես գործում է մինչև 3 տոկոս հարկը։
2023-ի առաջին եռամսյակում խոշոր բիզնեսը կրկնակի ավելի շատ հարկ է վճարել, քան 5 տարի առաջ
Ինչպես 2022 թ. հունվար–հունիսին, այնպես էլ հիմա խոշոր հարկատուների ցանկում առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Սա, ըստ Աուդիտորների պալատի նախագահի, խոսում է այն մասին, որ ՀՀ բյուջեն դեռևս շարունակում է հավաքագրվել հիմնականում ընդերքի հաշվին։
Ցանկում 2–րդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է՝ վճարած 30.63 մլրդ դրամ հարկով։
 
«Ընկերությունը 3 մլրդ դրամով ավելի քիչ հարկ է վճարել, իսկ դա նշանակում է, որ ավելի քիչ գազ ենք սկսել սպառել։ 2022 թ–ի կեսերին ՀՀ կառավարության լռության պայմաններում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բարձրացրեց գազի սակագինը։ Ստացվում է` սպառումն այնքան է կրճատվել, որ անգամ բարձրացված գնի պարագայում ընկերությունը չի կարողացել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի չափ հարկ վճարել»,– նկատեց Սարգսյանը։
Խոշոր հարկատուների ցանկում առաջին տասնյակում տեղ են զբաղեցրել նաև էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող երկու ընկերություն։ Այս համատեքստում Նաիրի Սարգսյանի համար զարմանալի էր «Մոբայլ Սենթր Արթ»–ի` ցուցակում 6–րդը լինելու հանգամանքը։
«Այնուամենայնիվ, այստեղ էլ կա տրամաբանություն` գնաճը միանշանակ ազդեցություն ունեցել է, նաև կա ռելոկանտների գնումների հանգամանքը, որի արդյունքում սպառումն ավելացել է։ Չի բացառվում նաև, որ ընկերությունը մեծ ծավալի ներկրում է ունեցել, և, օրինակ, մինչև աշուն վաճառք է իրականացնելու։ Այսինքն, սա դեռ կարող է խաբուսիկ ցուցանիշ լինել։ Չի բացառվում նաև, որ գործունեության նոր տեսակ սկսած լինեն, սարքավորումներ ներկրած լինեն, որը բաց տեղեկատվության մեջ չենք կարող գտնել»,– ընդգծեց նա։
Տրամաբանական բաղադրիչ կա. խոշոր հարկատուների ցանկը համալրվել է 300 նոր անունով
Ցանկում բավականին առաջատար դիրքերում է հայտնվել նաև ռուսական մարկետփլեյսը` Wildberries–ը, որը վերջին շրջանում բավականին մեծ տարածում է ստացել մեր երկրում։
 
«Ակնհայտ է, որ այս ընկերությունը պետք է առաջ գար, քանի որ այս տարվա ընթացքում հենց Wildberries–ի հետ կապված օրենսդրական փոփոխություն տեղի ունեցավ. հայ սպառողների կողմից գնումները սկսեցին հարկվել ԱԱՀ–ով։ Wildberries–ի գործունեության արդյունքում հայաստանյան բոլոր վաճառողների մոտից գնորդները կուտակվել են մեկ վաճառողի` Wildberries–ի մոտ։ Հետևաբար, կուտակված հարկն էլ մեկ վաճառողից է գնում պետբյուջե»,– նշեց Սարգսյանը։
Կպահպանվե՞ն արդյոք այս ցուցանիշները նաև տարեվերջին, Աուդիտորների պալատի նախագահը դժվարացավ ասել` նշելով, որ հստակ է միայն բանկերի ցուցանիշը` միտումն այնպիսին է, որ կա՛մ կպահպանեն, կա՛մ ավելի կբարելավեն իրենց դիրքերը։
Բացի այդ, ըստ Սարգսյանի, այժմ տեղի են ունենում պետական մեծածավալ գնումներ, և հնարավոր է` մատակարարները, կազմակերպությունները տարեվերջին ավելի շատ ԱԱՀ գեներացնեն ու վճարեն պետբյուջե, ինչի արդյունքում էլ նաև դիրքային փոփոխություններ տեղի ունենան։
 
«Wildberries»-ը նախատեսում է նոր համատեղ ծրագրեր իրականացնել հայ գործարար շրջանակների հետ
Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել «Նման զենքի փոխանցումը համազոր կլինի Ռուսաստանի վրա հարձակմանը». Մեդվեդև Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ) Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը Հայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես Իշխանյան 2020 թվականից հետո մենք իրավունք չունեինք այսպիսի խեղճուկրակ բյուջե ունենալ․ Նաիրի Սարգսյան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունն ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ․ Հովասափյան Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ Օդի ջերմաստիճանի նոր ռեկորդներ են արձանագրվել Լիտվան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի երկիր Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին «Հայաստանը ես եմ» -ի 12-րդ առաջարկ-պահանջը․ ինչ կանի այս անգամ իշխանությունը Բրիտանիան իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա. արտգործնախարար Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան Հայաստանի համար առաջնահերթ են տնտեսությունն ու անվտանգությունը․ Նաիրի Սարգսյան Իշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի Սարգսյան Կոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է ՍԴ-ի` Անկախության հռչակագիրը չեղարկող որոշումն ապօրինի է․ «Հայաքվե» Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում Վերջին հինգ տարում ուսանողների թիվը կրճատվել է 12 տոկոսով․ Ատոմ Մխիթարյան Ես իմ գործունեությամբ ամեն ինչ անում եմ, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետության կազմում գտնվող տարածք` այդ թվում նաև Ռուսաստանի․ Մհեր Ավետիսյան Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»