Մայրաքաղաքն ապրում է անտեսանելի, անկանխատեսելի արհավիրքի վտանգի ներքո. Մանե Թանդիլյան
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մասնագետները պնդում են, որ Երևանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում շենք-շինությունների 80 տոկոսը կփլուզվի։ Մասնագիտական նման գնահատականից հետո մենք պետք է հասկանանք, որ մայրաքաղաքն ապրում է անտեսանելի, անկանխատեսելի արհավիրքի վտանգի ներքո։
Նման ռիսկից խուսափելու համար պետք է օր առաջ զբաղվել շենքերի ամրացման, սեյսմակայունության բարձրացման հարցերով։
«Ժամը լրատվականի» ռեպորտաժում անդրադարձել եմ այս խնդրին։