Այսօր՝ 26 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ո՞վ կգլխավորի քրեակատարողական ծառայությունը

Քրեակատարողական ծառայությունն առաջիկայում նոր պետ կունենա։ Օրերս Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ էր արել ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին, որը մինչ հեղափոխությունը եղել է Արմավիրի մարզային քննչական վարչության, ապա Արարատի մարզային քննչական վարչության քննիչ։ 2019 թվականին դարձել է Ազգային ժողովի պատգամավոր, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արարատի մարզպետի տեղակալն է։ 2021 թվականին Փաշինյանը նրան նշանակել էր քրեակատարողական ծառայության պետ, շնորհել արդարադատության գեներալ-մայորի կոչում՝ կարծելով, թե իր թիմակից Ատոմյանը կկարողանա խելքի բերել քրեակատարողական ծառայությունը և լուրջ բարեփոխումներ իրականացնել։

Ինչպես ավելի վաղ նշել էինք, Փաշինյանը և հատկապես արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը չափազանց դժգոհ են եղել Ատոմյանի աշխատանքից, վերջինիս օրոք քրեակատարողական ծառայությունում ծաղկել է թմրանյութերի տարածումը, իսկ հարցերը շարունակել են լուծել քրեական հեղինակությունները։ Ատոմյանի ջանքերով գրեթե ոչինչ չի արվել քրեակատարողական ծառայության մակարդակը բարձրացնելու համար։ Ի վերջո տևական դժգոհություններից հետո Փաշինյանը որոշել է հեռացնել Ատոմյանին, իսկ նրա փոխարեն պրոֆեսիոնալ և ոլորտին քաջատեղյակ անձի նշանակել։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ծառայության պետի պաշտոնում կարող է նշանակվել նախկին հատուկ նշանակության բաժնի պետ, այլընտրանքային պատիժների բաժնի պետ, պրոբացիայի ծառայության պետ Լևոն Ավետիսյանը։ Վերջինս՝ ներկայումս Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհրդի նախագահն է և տարիներ շարունակ ծառայելով հասել էր մինչև գնդապետի կոչման։ Ներկայումս հենց նրա թեկնածությունն է համարվում ամենահիմնականը քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում։

Վարդան Խաչիկյան

Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Կարբիում վթարի հետևանքով 5 վիրավnրներից մեկի կյանքը չի հաջողվել փրկել. Shamshyan Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը Հայաստանում ժողովրդավարություն չկա՞․ Հովհաննես Իշխանյան 2020 թվականից հետո մենք իրավունք չունեինք այսպիսի խեղճուկրակ բյուջե ունենալ․ Նաիրի Սարգսյան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունն ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ․ Հովասափյան Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ Օդի ջերմաստիճանի նոր ռեկորդներ են արձանագրվել Լիտվան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի երկիր Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին «Հայաստանը ես եմ» -ի 12-րդ առաջարկ-պահանջը․ ինչ կանի այս անգամ իշխանությունը Բրիտանիան իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա. արտգործնախարար Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան Հայաստանի համար առաջնահերթ են տնտեսությունն ու անվտանգությունը․ Նաիրի Սարգսյան Իշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի Սարգսյան Կոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է ՍԴ-ի` Անկախության հռչակագիրը չեղարկող որոշումն ապօրինի է․ «Հայաքվե» Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում Վերջին հինգ տարում ուսանողների թիվը կրճատվել է 12 տոկոսով․ Ատոմ Մխիթարյան Ես իմ գործունեությամբ ամեն ինչ անում եմ, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետության կազմում գտնվող տարածք` այդ թվում նաև Ռուսաստանի․ Մհեր Ավետիսյան Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ» Հովհաննես Շահինյանը անդամակցել է «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը ԶՊՄԿ-ն՝ հանուն սահմանամերձ գյուղի Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմանները Սեզոնային գրիպով վարակվածների թիվն աճել է. ի՞նչ վիճակ է COVID-19–ի մասով ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ