Հայաքվեն շարունակում է մարզային հանդիպումները, այս անգամ՝ Կապանում. Ավետիք Չալաբյան
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Եթե դուք բնակվում եք Կապանում, Քաջարանում, կամ Սյունիքի այլ շրջակա բնակավայրերում, և ցանկանում եք իմանալ, թե ինչ ենք մենք նախատեսում հաջորդիվ անել «Հայաքվե»-ի շրջանակներում ստորագրահավաքի ավարտից հետո, ապա սիրով հրավիրում եմ ձեզ կիրակի երեկոյան հանդիպել մեր նախաձեռնող խմբի անդամների հետ Կապանի մշակույթի տանը: Մանրամասները ստորև, մինչ հանդիպում Սյունաց աշխարհի սրտում: