Լոռիում աղջիկը տան պատին ամրացված խողովակից կախված հայտնաբերել է 14-ամյա քրոջը․ նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Երեկ՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել երեխայի դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։15-ի սահմաններում, Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ, 11-ամյա Է, Դ․-ն իր քրոջը՝ 14-ամյա Մ, Դ․-ին տանը միայնակ թողնելով՝ գնացել է հարեւանի տուն, որոշ ժամանակ անց վերադառնալով տուն՝ տանը կից շինության պատին ամրացված խողովակից (շարֆով) կախված վիճակում նկատել է քրոջը, ապա վազելով օգնության է կանչել հարեւանուհուն, վերջինս էլ՝ իր մյուս հարեւաններին, երեխային իջեցրել են կախված տեղից, ապա փորձել են տանել հիվանդանոց՝ մինչ այդ ահազանգելով շտապօգնություն։
Ճանապարհին երեխային տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենան։ Ցավոք, հիվանդանոցի ճանապարհին երեխան գիտակցության չգալով՝ մահացել է։
Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ