Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի 90-րդ կմ հատվածը կահավորված է անվտանգության տարրերով․ կապալառու ընկերություն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն, որ հանդիսանում է Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնող կապալառու կազմակերպությունը, հայտնում է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածը, որտեղ այս գիշեր տեղի է ունեցել վթարը, կահավորված է անվտանգության համապատասխան տարրերով՝ գծանշված է, տեղադրված են ճանապարհային նշաններ։
«Վթարի վայրում երթեւեկության թույլատրելի արագությունը 50կմ/ժամ է։
Նշենք, որ շինարարական աշխատանքներ իրականացվող ճանապարհահատվածներում երթեւեկության արագությունը եւ անվտանգության միջոցները սահմանվում են ըստ Ժամանակավոր երթեւեկության կազմակերպման պլանի, որը համաձայնեցված է ՆԳՆ հետ՝ շինարարության ընթացքում ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելու համար։
Վթարից հետո «Սինոհիդրո» ընկերությունն ակտիվորեն համագործակցել է ՀՀ ՆԳՆ հետ՝ երթեւեկությունն ուղղորդելու եւ դեպքի վայրի կարգի բերման նպատակով։
Մեր ցավակցությունն ենք հայտնում ավտովթարի զոհերի ընտանիքներին եւ հարազատներին, վթարից տուժածներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում»,- ասվում է հայտարարությունում: