Երևանը կարող է դառնալ դիմակայուն քաղաք, եթե ունենա և առաջնորդվի դրան ուղղված հստակ տեսլականով և ռազմավարությամբ
«Անվտանգ Երևանը մեզ համար արժեք է, և մենք պարտավոր ենք ստեղծել դիմակայուն Երևան, մայրաքաղաք, որտեղ աղետները, դրանց ողբերգական հետևանքների ռիսկերը կչեզոքացվեն կամ կհասցվեն նվազագույնի»։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյան
Օգոստոսի 14-ին՝ Սուրմալուի պայթյունի տարելիցի օրը, տեղի ունեցավ «Դիմակայուն Երևան» խորագրով միջոցառումը, որը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Սուրմալուի պայթյունի և Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերի։
Մանե Թանդիլյանը, աղետների ռիսկի կառավարման միջազգային փորձագետ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ակադեմիկոս Միքայել Մելքումյանը պանելային քննարկման ընթացքում անդրադարձան դիմակայուն քաղաքների հայեցակարգին, ռազմավարական ծրագրերին, տարատեսակ աղետների կառավարման և ռիսկերի նվազեցմանը վերաբերող թեմաների։
Երևանը կարող է դառնալ դիմակայուն քաղաք, եթե ունենա և առաջնորդվի դրան ուղղված հստակ տեսլականով և ռազմավարությամբ։