Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Հայաքվեի սոցիալական ծրագրի չորս հիմնասյունները. Հրայր ԿամենդատյանԻշխանությունն ընտրել է ժողովրդին ահաբեկելու ճանապարհը․ Աննա ԿոստանյանՄենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն. Նաիրի Սարգսյան Արցախի վերահայացումն անհերքելի իրավունք է՝ ազգային առաջնահերթություն, և դա փոխելն անհնար է. Աննա ԿոստանյանՆիկո՛լ խեղկատակ, Ապրիլի 24-ին քո վերջն է լինելու, դու պիտի հեռանաս մինչև ընտրութուններ․ Գրիգորյան Տիեզերքում արևային վահանակներն աշխատում են առնվազն 5 անգամ ավելի արդյունավետ Մեր հստակ պահանջը Եվրոպական միությանից՝ իրավունքի գերակայություն և հավասարություն բոլորի համար. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ-ի նոր ներդրումը՝ կենսունակ համայնքների զարգացման համար Սահմանադրությունը վերաձևվում է ադրբեջանաթուրքական թելադրանքով․ Արեգ Սավգուլյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 15:30-ին«Նոր Դարաշրջան» կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին Քարոզարշավ՝ պատերազմի սպառնալիքի տակ. ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվում էթնիկ զտման փաստից Նոր օդանավակայան Հրազդանում և էժան պարտք. «ՀայաՔվե»-ի ծրագիրն իրատեսակա՛ն է Երբ ներքաղաքական լարվածությունը դառնում է միջազգային քննարկման առարկա Պատմության ջնջման վտանգը. արդյո՞ք հերթը հասել է նաև ազգային հիշողությանը Անվտանգություն՝ ոչ թե կարգախոս, այլ համակարգ. «Ուժեղ Հայաստանի» այլընտրանքային օրակարգը Այսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովի մուտքի մոտ էինՄենք այլևս թույլ չենք լինի. պատրաստվում ենք վաղը կայանալիք «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովինԳորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ
Հասարակություն

Պաշտոնական հաղորդագրություն Արցախից

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում և խստիվ դատապարտում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ստահոդ լուրերն այն մասին, թե իբր Արցախի ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

Տեղեկատվական դաշտը նման կեղծ լուրերով լցնելով, ինչպես արդեն բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, Ադրբեջանը հող է նախապատրաստում հետագա սադրանքների իրականացման համար:

Միջազգային դերակատարների և հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանն իրադրության լարման է գնում Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ գումարելու Հայաստանի Հանրապետության պահանջից ընդամենը երկու օր անց: Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետից միջազգային կառույցների ուշադրությունը շեղելու փորձ:

Վերստին նշում ենք, որ 2022 թ. դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի անօրինական գործողությունների հետևանքով հայտնվել է լիակատար շրջափակման մեջ: Ավելին, 2023 թ. հունիսի 15-ից Արցախի ժողովուրդը զրկված է Լաչինի միջանցքով նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի միջոցով սննդամթերքի, դեղորայքի և կենսական նշանակության մնացած բոլոր ապրանքների անգամ նվազագույն քանակի ներկրման հնարավորությունից։

Այսպիսով, միջազգային հանրության կողմից գործուն քայլերի բացակայության պայմաններում Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, միջազգային համընդհանուր իրավական նորմերը, ինչպես նաև Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդունված կոնկրետ միջազգային իրավական ակտերը, որոնց թվում են ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումները Լաչինի միջանցքի ապարգելափակման վերաբերյալ։

Պահանջում ենք միջազգային բոլոր դերակատարներից և, մասնավորապես, ՌԴ խաղաղապահ զորակազմից անհապաղ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ զսպելու Ադրբեջանի հնարավոր սադրիչ գործողությունները:
Ստեղծված իրավիճակում հրամայական ենք համարում հնարավորինս հրատապ ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստի գումարումը՝ Լաչինի միջանցքի ամբողջական և անվերապահ ապարգելափակմանն ուղղված անհրաժեշտ և արդյունավետ միջոցների իրականացման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով։