Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաղաքականություն ենք մտնում՝ հայակենտրոն ու բազմավեկտոր ուղեգիծ ձևավորելու համար․ Ավետիք ՉալաբյանՄենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր ԴանիելյանՀայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. ՔոչարյանՍա մի փոթորիկ էր բաժակի մեջ. Ռոբերտ Քոչարյան Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Արամ ՎարդևանյանՀայաստանի ժողովրդի կամքն ու պատիվն է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին․ այդ առաքելությունն այսօր իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ․ Ռոբերտ ԱմստերդամՈւրբաթ 13. Երբ ձախողումները դառնում են հաջողության նոր սկիզբ Թոշակառուներին դարձրել են «տեսուչ»՝ փոքր հետվճարի դիմաց․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ը սերունդների պատմություն ունի. Վահրամ Գաբրիելյանի օրինակով Իշխանությունը փորձում է «վերադաստիարակել» թոշակառուներին․ Արեգ ՍավգուլյանՊետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանՊատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
Հասարակություն

Ով է ողբերգական վթարի 24-ամյա աղջիկը

Օգոստոսի 14-ի գիշերը՝ ժամը 00։27-ի սահմանում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորների վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր։

Միկրոավտոբուսը պատկանել է «Համշեն տուր» ընկերությանը։ Ուղևորները վերադառնալիս են եղել Արևմտյան Հայաստանից։

Ողբերգական հրդեհի հետևանքով մահացել է 24-ամյա Ամալյա Մնացականյանը՝ ծնունդով Գեղարքունիքի մարզից, ապրում էր Երեւանում։

Ամալյան սովորել էր Բրյուսովի պետական համալսարանում։ Նա աշխատել էր «Future in our hands» կազմակերպությունում որպես դասընթացավար։

Ամալյան Արեւմտյան Հայաստան էր ուղեւորվել նշանածի՝ 23-ամյա Էդուարդ Քոլոյանի հետ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։

Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 11 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: