Այսօր՝ 26 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Թող մեր թոշակառուներն էլ զարգացած երկրների թոշակառուների պես շաբաթ մեկ֊երկու անգամ հարդարեն իրենց մազերը, պայմանավորվեն իրենց ընկեր֊ընկերուհիների հետ և հաճախեն ռեստորան․ Բակուր Մելքոնյան

 Բակուր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
Էն օրը Արտ Լանչ հերթի մեջ կանգնած եմ։ Հերթը շաաատ դանդաղ էր առաջ գնում։ Նեղվեցի, մտածում եմ էս ինչի՞ են սենց դանդաղ սպասարկում։ Հերթից դուրս եկա, առաջացա, որ կողքից նայեմ դանդաղության պատճառը։ Մի տարիքով տատիկ էր ընտրություն անում։ Հարցեր էր տալիս տեսականուց, աչքերը լավ չէին տեսնում գներն էր հարցնում, երևի նաև հաշվարկված բյուջե ուներ, մտքում հանում֊գումարումներ էր անում, որ տեղավորվեր բյուջեում։ Հետևում կանգնած երիտասարդը ակնհայտ նեղվում էր, դե երիտասարդին էլ կարելի է հասկանալ, ընդմիջման ժամ, աշխատանքից ուշանալու խնդիր, հազար ու մի պայմանավորվածություն։ Երիտասարդը շատ կուլտուրական առաջարկեց տատիկին ավելի արագ ու ռիսկով ընտրել, նշելով որ ցանկանում է հյուրասիրել տատիկին։ Տատիկը հրաժարվեց. Չէ տղա ջան, շնորհակալ եմ, ես ինքս իմ փոխարեն կվճարեմ։ Տատիկի վերջնական ընտրությունը ապուր, աղցան ու գառնիր էր, 570 դրամի, միս չվերցրեց, մի քանի մսով ուտեստի գինը հարցրեց ու չուզեց...
 
Մի քանի օր ուղեղումս էս իրավիճակն էր. հպարտ ու հարգանքի արժանի տատիկ, շատ սիրալիր ու մեծի նկատմամբ հարգանքով երիտասարդ, այսինքն դրական կերպարներ, բայց հերթ, նեղվածություն, սահմանափակ բյուջե, մի տեսակ անհարմարություններ ու թվում է թե չկա լուծում, բայց երեկ գիշերը քնելուց մտքովս ըսենց բան անցավ, ասի կիսվեմ ֆեյսբուքյան ընկերներիս հետ հասկանալու համար դրա անհրաժեշտությունը և սպասվող խնդիրները, նայեք.
 
Բոլորիս օգնությամբ գտնում ենք համար վարձակալությամբ մի տարածք, որը վերածում եմ սոցիալական ռեստորանի։ Ի՞նչ է սա նշանակում։ Ռեստորանում աշխատում են հիմնականում թոշակառուներ (էն մարդիկ որոնք աշխատանք չեն գտնում տարիքի պատճառով, Գերմանիայում այցելել եմ այդպիսի ռեստորան, բոլոր աշխատակիցները 70֊ը անց էին, ընենց հավես կոլորիտ էր)։ 1֊ին փորձնական տարածքը կվերանորգեմ իմ հաշվին, ռեստորանի կայացմանը, աշխատակիցների ուսուցմանը, մթերքի գնումներին, ծրագրային ապահովմանը կաջակցի Արտ Լանչը, հաճախորդները կլինեն բոլորը, բայց օրինակ 65 անց բոլոր մարդիկ կսպասարկվեն շատ մեծ զեղչերով, այսինքն այսպես` հյութով, աղցանով, գառնիրով և մսով փաթեթը հասանելի լինի տատիկի հաշվարկած բյուջեով` 570 դրամով։ Իսկ սովորական հաճախորդները գնեն սովորական, նույնսիկ կառաջարկեի մի 10֊15% թանկ գներով։ Սա նրա համար, որ կետը առանց նվիրատուների կարողա գոյատևել և որպես առանձին միավոր աշխատել ու փորձել նաև որոշակի շահույթ գեներացնել և գլխավոր նպատակը հաջողության դեպքում նմանատիպ ռեստորաններ բացել Երևանի այլ ծայրամասերում և հետո իհարկե մարզերում։
Եթե իդեայի հետ կապված նկատառումներ ունեք շատ ուրախ կլինեմ լսել, իսկ եթե ամբողջապես հավանեցիք իդեան, ապա պարզապես տարածեք այս փոստը, որ կարողանանք հարմար ու համապատասխան տարածք գտնելու, մոտ 200֊400 քմ։
Թող մեր թոշակառուներն էլ զարգացած երկրների թոշակառուների պես շաբաթ մեկ֊երկու անգամ հարդարեն իրենց մազերը, պայմանավորվեն իրենց ընկեր֊ընկերուհիների հետ և հաճախեն ռեստորան
 
Հ. Գ. Հատուկ եմ ուզում, որ ճաշարան չլինի, այլ ռեստորան լինի, որ ավելի կոլորիտնի և ժամանակ անցկացնելու վայր լինի։ Համ էլ բան չմնաց, մի 15 տարի հետո ես էլ եմ էտ տարիքին լինելու)
Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունն ամբողջովին թաթախված կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ․ Հովասափյան Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 2,2 հազար մարդ Օդի ջերմաստիճանի նոր ռեկորդներ են արձանագրվել Լիտվան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի երկիր Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին «Հայաստանը ես եմ» -ի 12-րդ առաջարկ-պահանջը․ ինչ կանի այս անգամ իշխանությունը Բրիտանիան իր զինվորականներին չի ուղարկի Ուկրաինա. արտգործնախարար Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան Հայաստանի համար առաջնահերթ են տնտեսությունն ու անվտանգությունը․ Նաիրի Սարգսյան Իշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի Սարգսյան Կոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է ՍԴ-ի` Անկախության հռչակագիրը չեղարկող որոշումն ապօրինի է․ «Հայաքվե» Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում Վերջին հինգ տարում ուսանողների թիվը կրճատվել է 12 տոկոսով․ Ատոմ Մխիթարյան Ես իմ գործունեությամբ ամեն ինչ անում եմ, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետության կազմում գտնվող տարածք` այդ թվում նաև Ռուսաստանի․ Մհեր Ավետիսյան Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ» Հովհաննես Շահինյանը անդամակցել է «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը ԶՊՄԿ-ն՝ հանուն սահմանամերձ գյուղի Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմանները Սեզոնային գրիպով վարակվածների թիվն աճել է. ի՞նչ վիճակ է COVID-19–ի մասով ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Wildberries-ը գործարկում է սպառողական վարկավորման ծառայությունը «Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցում Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները Վճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն