Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. ՔոչարյանՍա մի փոթորիկ էր բաժակի մեջ. Ռոբերտ Քոչարյան Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Արամ ՎարդևանյանՀայաստանի ժողովրդի կամքն ու պատիվն է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին․ այդ առաքելությունն այսօր իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ․ Ռոբերտ ԱմստերդամՈւրբաթ 13. Երբ ձախողումները դառնում են հաջողության նոր սկիզբ Թոշակառուներին դարձրել են «տեսուչ»՝ փոքր հետվճարի դիմաց․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ը սերունդների պատմություն ունի. Վահրամ Գաբրիելյանի օրինակով Իշխանությունը փորձում է «վերադաստիարակել» թոշակառուներին․ Արեգ ՍավգուլյանՊետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանՊատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ» Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ»
Հասարակություն

Ի՞նչ արժեն Սնուփ Դոգի համերգի տոմսերը        

Մի քանի շաբաթ առաջ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ի լուր աշխարհի աչքալուսանք տվեց, որ սեպտեմբերի 23-ին Հայաստան է գալիս համաշխարհային աստղերից մեկը: Հետո պարզվեց, որ մեգա աստղը, որը մեզ երջանկացնելու է իր համերգով, Սնուփ Դոգն է: Արագությամբ հանրությանը հասանելի դարձավ կառավարության որոշումը, ըստ որի՝ 23 միլիոն դոլար պետք է ծախսվեր 3 համերգի համար, որոնք կայանալու են մինչեւ փետրվար ամիսը, եւ որոնցից մեկը Սնուփ Դոգի համերգն է լինելու: Կառավարությունը, կառչելով անորոշ տեղեկատվության հանգամանքից, նախ հերքում տարածեց, թե 23 միլիոն չեն ծախսելու, սակայն հետո պարզվեց, որ 23 միլիոնը ոչ թե մեկ համերգի, այլ 3 համերգի վրա է ծախսվելու, ընդ որում` հաջորդը կարծես թե Ջենիֆեր Լոպեսի այցն է լինելու: Իսկ Սնուփ Դոգի համերգի վրա, արդեն հայտնի է, որոշվել է պետության պահուստային ֆոնդից հատկացնել 6 մլն դոլար: Այդ որոշումն ընդունվել է անցած շաբաթ` կառավարության նիստում, չզեկուցվող հարցերի շարքում։

Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ «Հրազդան» մարզադաշտում: Ծրագրի իրականացումն ապահովելու է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը, որը, ի դեպ, այս միջոցառումը կկազմակերպի առանց մրցույթի, այլ կերպ ասած՝ միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների միջեւ մրցակցությամբ չէ, որ ընտրվել է «Դոպինգ Սփեյսը»։ Ավելին՝ «Դոպինգ Սփեյսը», ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, հիմնվել է անցյալ ամսվա սկզբին՝ հուլիսի 4-ին։ Ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը Մակար Պետրոսյանինն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդունը: Ընկերության մյուս բաժնետերը Հայկ Սիմոնյանն է՝ «Դոպինգ» գովազդային գործակալության հիմնադիրը։

2 օր է արդեն՝ սկսվել է տոմսերի վաճառքը։ Ընկերության էջում ներկայացված է տոմսային քաղաքականությունը՝ «Հրազդան» մարզադաշտը, եռագույնի տրամաբանությամբ, բաժանված է լինելու 3 տարբեր գունային գոտիների, ըստ որի՝ տարբերվելու են նաեւ տոմսերի գները․ բեմին մոտ կարմիր գոտու տոմսերն արժեն 55 հազար դրամ, կապույտ գոտու տոմսերը՝ 35 հազար, իսկ նարնջագույն գոտունը՝ 20 հազար։                              

Ըստ կառավարության, «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն պարտավորվում է ապահովել միջոցառման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումները, իրականացնել դրանց տեղադրումը, ապահովել միջոցառման անցկացման թեմայով գովազդային արշավներ Հայաստանում եւ արտերկրում՝ նշելով, որ միջոցառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հովանու ներքո: