Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Ժողովրդին մեղադրում եք 5000 դրամի համար, ինքներդ էլ բացում եք երկրի դարպասները․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ) Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքում Առողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա Կոստանյան36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ»
Ժամանց

Որո՞նք են կարմրուկի նշանները և ինչպես պաշտպանվել վիրուսից

Կարմրուկ, մանկական բարենպաստ վիրուսային վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, արտահայտված ինտոքսիկացիայով, կատարային և ցանային համախտանիշով, ինչպես նաև յուրահատուկ էնանթեմայով։

Հիվանդությունը հայտնի է արդեն երկու հազարամյակ։ Այն ինֆեկցիոն հիվանդություն է, փոխանցվում է օդակաթիլային ուղիով: Վարակի աղբյուր է հանդիսանում միայն հիվանդ մարդը, վարակի փոխանցումը երրորդ անձի միջոցով անհնար է:

Հիվանդը վարակիչ է գաղտնի շրջանի վերջին երեք օրվանից սկսած մինչև ցանավորման 5-րդ օրը, իսկ կարմրուկային թոքաբորբի դեպքում մինչև 15-րդ օրը:

Կարմրուկը ամենաբարձր վարակելիության աստիճան ունեցող ինֆեկցիան է, այն է հիվանդի հետ շփում ունեցած և համապատասխան իմունիտետ չունեցող անձիք գրեթե 100% հավանականությամբ կարող են վարակվել կարմրուկով:

Որո՞նք են կարմրուկի նշանները

Գանգատները տարբեր են կարմրուկի նշանների տարբեր շրջաններում.

 

Գաղտնի շրջանը անցնում է առանց որևէ գանգատի և տևում է 9-21 օր:

Կատառալ կամ նախանշանների շրջան. տևում է 3-4 օր, բնորոշ է ջերմության բարձրացում մինչև 39 աստիճան և ավելի, չոր, տանջող հազ, քթի բռնվածություն, ընդհանուր թուլություն, գլխացավ, կոպերի այտուց, լուսավախություն, անքնություն: Երբեմն նկատվում է սրտխառնոց, փսխում, լուծ:

Ցանավորման շրջան. տևում է 3-4 օր: Առաջանում է ցան բծավոր, թմբիկավոր բնույթի: Ցանը էտապային է, սկզբում լինում է դեմքի վրա, ականջների ետևում, ապա տարածվում է պարանոցի, իրանի և վերջույթների վրա:

Պատվաստում ստացած երեխաների մոտ կարմրուկը ընթանում է թույլ արտահայտված ախտանիշներով, ոչ առատ ցանով, կարճատև:

 

Ի՞նչ անել, եթե երեխայի մոտ առկա են կարմրուկի նշաններ

Եթե ձեր երեխայի մոտ առկա են նման ախտանիշներ, անհրաժեշտ է երեխային մեկուսացնել և դիմել տեղամասային մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին: Եթե կարմրուկի նշանները զուգակցվում են բարդությունների ախտանիշների հետ, ապա երեխային անհապաղ պետք է տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց:

Ինչպե՞ս է բուժվում հիվանդությունը տնային պայմաններում

Մանրամասն բուժումը կնշանակի բժիշկը: Ծնողները պետք է հետևեն բժշկի խորհուրդներին և իրականացնեն երեխայի խնամքը: Դա նշանակում է.

պահպանել անկողնային ռեժիմ ողջ տենդային շրջանում

պաշտպանել երեխային ուղղակի լույսի ազդեցությունից

տալ մեծ քանակությամբ հեղուկներ

հաճախակի լվանալ ձեռքերը և դեմքը

աչքերը օրը 1-2 անգամ լվանալ գոլ ջրով, իսկ բերանը ողողել ամեն ուտելուց հետո

բարձր ջերմության դեպքում` տալ ջերմիջեցնողներ

Ինչպե՞ս պաշտպանվել կարմրուկից

Կարմրուկի զարգացումը կարելի է կանխել համապատասխան պատվաստումով: Մեր երկրում, ըստ պատվաստումների ազգային օրացույցի, այն պարտադիր կատարվում է 12 ամսականում և 6 տարեկանում (կարմրախտի և էպիդեմիկ պարոտիտի հետ միասին):

Իսկ եթե Ձեր շրջապատում կամ ընտանիքում կա որևէ հիվանդ, որի մոտ կասկածվում է կարմրուկ, ապա նրան պետք է անհապաղ մեկուսացնել և տեղեկացնել Ձեր մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին:

Կրկնակի հիվանդացությունը խիստ հազվադեպ երևույթ է։ Հետպատվաստային իմունիտետը ձևավորվում է պատվաստված մարդկանց 90%-ի մոտ և պահապանվում է 20 տարի։

Կարմրուկն ունի պարբերականություն՝ 8-10 տարին մեկ անգամ։ Պլանային պատվաստումները փոխեցին հիվանդության դասական սեզոնայնությունը (դեկտեմբեր-հունվար) և այժմ այն առավել հաճախ հանդիպում է գարնան-ամռան ամիսներին։