Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կրեմլը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ շփումների՝ հիմնվելով Վաշինգտոնի՝ Կիևի և ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքների վրա. ՊեսկովԹեժ իրավիճակ Վեհարանի բակում Իշխանությունների հերթական ձախողումը. Մայր Աթոռի պաշտպանության համար շուրջ 10,000 քաղաքացի էր հավաքվելԻնչների՞ս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում․ ՓաշինյանSchiaparelli-ի համար Giacometti-ի հազվագյուտ կոճակները վաճառվում են անհավանական գներով«Դա նվազագույնն էր, որ նա կարող էր անել 10 տարի սպասեցնելուց հետո». Ջորջինա Ռոդրիգեսը՝ Ռոնալդուի հետ նշանադրության մասինՄեր ժողովրդի պատասխանը բանսարկուներին և խառնակություն սերմանողներին. Ավետիք ՉալաբյանԵվրոպական խորհրդի այս նիստում մենք պետք է որոշում կայացնենք հաջորդ 2 տարվա ընթացքում Ուկրաինային ֆինանսավորելու վերաբերյալ. ֆոն դեր ԼեյենՇնորհակալություն մեր ժողովրդին, որ դուրս եկավ պաշտպանելու մեր միասնությունը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը կսկսվի այսօր. ադրբեջանական լրատվամիջոցներԵրևանում կկառուցվի անտուն շների կացարան Խնդիրը պետք է լուծել շուտափույթ. «Նուբարաշեն» ՔԿՀ շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. ՄԻՊՆարեկ Կարապետյանը և քաղաքացիները ողջունում են Ամենայն Հայոց ԿաթողիկոսինՍպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ Մեր Տիրոջ իջման վայրը պիտի լինի միայն սիրո և համերաշխության վայր. Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է՝ հայտնելու իր աջակցությունը սուրբ եկեղեցունՀազարավոր հավատացյալներ ողջունում են Վեհափառ Հայրապետին Մայր Տաճարի դիմաց. «ՀայաՔվե»-ի անդամները ևս նրանց շարքում ենԴու թագավոր չես․ դու պատմության մեջ մոլորված վարչապետ ես. Ավետիք ՉալաբյանԳիտեմ՝ տիրադավ եպիսկոպոսներից մի քանիսը շատ բացասական կարծիք ունեն Փաշինյանի մասին. Նարեկ Կարապետյան Հայ եկեղեցու անկախության դեմ միտված քայլերը քայլեր են Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման, հայկական շահերի միջազգային հարթակներում ներկայացման դեմ. Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Տղամարդը 2,000 դոլարի դիմաց փորձել է ծծմբական թթու լցնել կնոջ դեմքին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակչուհու դեմքին ծծմբաթթու լցնելու փորձի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ևս երկու մեղադրյալների՝ հանցագործության կազմակերպիչների մասով նախաքննությունը:

Քննությամբ հիմնավորվել էր, որ Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա տղամարդը, դեմքին ծծմբական թթու լցնելու եղանակով Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակչուհու առողջությանը ծանր վնաս հասցնելու դիտավորությամբ, 2.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց, փորձել էր վնասել նրան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզի բնակչի մասն անջատվել էր քրեական վարույթից և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերջինս գործել է տուժողի նախկին ամուսնու և Վաղարշապատ քաղաքի 43-ամյա բնակչի կազմակերպմամբ ու պատվերով:

Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2015 թվականից լինելով ամուսնալուծված` նախկին ամուսինները տարիներ շարունակ գտնվել են անհաշտ ու անբարյացկամ հարաբերությունների մեջ, տարբեր հարցերի շուրջ պարբերաբար ունեցել են խնդիրներ և տարաձայնություններ, ինչն, ի վերջո, նախկին ամուսնու մոտ ձևավորել է վրեժխնդրության և կնոջը վնասելու անհագ ցանկություն, որն իրագործելու ուղղությամբ տղամարդը սկսել է գործուն քայլեր ձեռնարկել:

Այդ նպատակով, նյութապես շահագրգռելու եղանակով մեկ ուրիշին հանցանք կատարելուն դրդելու և այդ կերպ հանցագործության կատարումը կազմակերպելու դիտավորությամբ, կնոջ նախկին ամուսինը Ֆրանսիայի Հանրապետությունում բնակվող իր ընկերոջը հայտնել է, որ ցանկանում է պատժել իր նախկին կնոջը և առաջարկել այլ անձի միջոցով կազմակերպել իր մտահղացումը:

Իր հերթին տղամարդու ընկերը, ցանկանալով օժանդակել նրան, 2022թ. հոկտեմբերի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Վաղարշապատ քաղաքում բնակվող իր մեկ այլ՝ 43-ամյա ընկերոջ հետ, որի ընթացքում նյութապես շահագրգռելու եղանակով, նշված հանցագործությունը կատարելու համար, առաջարկել է 2000 ԱՄՆ դոլար գումար:

Վերջինս, չցանկանալով ինքն անձամբ կատարել, առաջարկել է Շիրակի մարզի բնակիչ իր ծանոթին և 2000 ԱՄՆ դոլար գումար վճարելու խոստում տալու եղանակով նյութապես շահագրգռելով՝ նրան հրավիրել է Վաղարշապատ՝ վերջինիս բանկային հաշվեհամարին փոխանցելով 25.000 ՀՀ դրամ գումար՝ որպես ճանապարհածախս:

Իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 43-ամյա տղամարդն իր ծանոթին ցույց է տվել տուժողի լուսանկարը, ուղեկցել է վերջինիս բնակության հասցե: Այնուհետև ավտոմեքենայի մարտկոցից ծծմբաթթու է լցրել ներարկիչի մեջ և տվել Շիրակի մարզի բնակչին, ով 2022թ. հոկտեմբերի 5-ի երեկոյան գնացել է կնոջ տուն և ներկայանալով որպես «գազի աշխատակից»՝ մտել է ներս, սակայն տեղեկանալով, որ կինը տանը չէ, հեռացել է: Հաջորդ օրը կրկին գնացել է վերջինիս բնակարան, պահանջել ու համոզել է կնոջը, որպեսզի բացի դուռը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունը հասցնել ավարտին, քանի որ ձերբակալվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցների կողմից. անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է լուծույթով նախապես լցված ներարկիչը:

Համաձայն դատանյութագիտական փորձաքննության եզրակացության՝ ներարկիչում առկա է եղել 22մլ ծավալի 29.27 տոկոս կոնցետրացիայով աղաթթվի ջրային լուծույթ, որը ցուցաբերում է ուտիչ ազդեցություն լորձաթաղանթի և մաշկի վրա, խիստ գրգռում է շնչուղիները և պատկանում է նյութերի վտանգավորության երրորդ դասին:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ հիշյալ դեպքից առաջ կատարվել են նաև տուժողին նյութական վնաս պատճառելուն ուղղված հանվացոր արարքներ:

Մասնավորապես՝ 2022թ. հունիսի 5-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում, անհայտ անձը հրկիզման միջոցով դիտավորությամբ փորձել է ոչնչացնել 41-ամյա կնոջը պատկանող, առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 6.162.100 ՀՀ դրամ արժողության, «Մազդա 6 Սպորտ» մակնիշի ավտոմեքենան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի։

Բացի այդ, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022թ. հունիսի 29-ին կնոջ նախկին ամուսինն անհայտ անձի միջոցով կոտրել է իր նախկին կնոջ կողմից շահագործվող հագուստի խանութ սրահի պատուհանի ապակին, մասամբ այրել խանութում եղած հագուստը՝ պատճառելով գույքային վնաս:

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական, վարութային, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայատվել են նաև Էջմիածին քաղաքի բնակչուհու առողջությանը ծանր վնաս հացնելու կազմակերպիչ, 43-ամյա տղամարդու կողմից կատարված այլ հանցագործություններ:

Այսպես, 2022թ. հոկտեմբերի 24-ին, ստացված տվյալներն իրացնելիս, Վաղարշապատի բաժնի ոստիկանության ծառայողները, վերջինիս, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին. անձանական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթ՝ դեղնականաչավուն զանգվածով։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված զանգվածը հանդիսացել է «Հերոին» տեսակի թմրամիջոց:

Քննությամբ տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ 2022թ. դեկտեմբերի 13-ին 43-ամյա տղամարդը մուտք է գործել Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող մթերային խանութ, բացահայտ հափշտակել մի քանի տուփ ծխախոտ և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 43-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերով, 396-րդ հոդվածի 2-րդ մասով և 253-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանքը:

41-ամյա կնոջ նախկին ամուսնուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է գրավ:

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Ֆրանսիայի Հանրապետությունում բնակվող անձի կողմից ընկերոջ պատվերով 41-ամյա կնոջ դեմքին ծծմբական թթու լցնելու, կնոջ առողջությանը ծանր վնաս հասցնելուն օժանդակելու և կազմակերպելու, ինչպես նաև անհայտ անձի կողմից տուժողին պատկանող «Մազդա 6 Սպորտ» մակնիշի ավտոմեքենան այրելու, Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան փողոցում գործող խանութի հագուստները այրելու, 43-ամյա տղամարդուն 0.295 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրանյութ իրացնելու մասով նոր քրեական վարույթներ անջատելու մասին:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: