Մազաթափության պատճառներն ու բուժման եղանակները
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ցավոք մազաթափության դեպքում հիվանդները սովորաբար շատ ուշ են դիմում բժշկի, ինչը պայմանավորված է նրանով, որ մարդիկ այս խնդիրը հազվադեպ են կապում որևէ հիվանդության հետ: Այնուամենայնիվ՝ գոյություն ունեն մազաթափության վաղ ախտանշաններ, որոնք թույլ կտան ժամանակին միջոցներ ձեռնարկել:
Մազաթափության ախտանշանները
- Սանրելիս թափվող վարսերը. սովորաբար թափվում է մի քանի մազ, սակայն եթե նկատվում է զգալի մազափունջ, ապա հարկավոր է միջոցներ ձեռնարկել:
- Մազերը թափվում են գլուխը լվանալիս. եթե լոգարանում գլուխը լվանալիս կամ մազերը չորացնելիս մեծ քանակությամբ թափված մազեր են նկատվում, ապա հնարավոր է, որ խնդիրը մազաթափության մեջ է:
- Մազերը թափվում են քնած ժամանակ. սա նույնպես շատ կարևոր ախտանաշան է, քանի որ քնի մի քանի ժամերի ընթացքում մազերը չպետք է այդքան շատ թափվեն:
Մազաթափության պատճառները
- Հորմոնալ դիսբալանս (սեռական հասունություն, հղիություն, դաշտանադադար և այլն),
- Որոշ դեղամիջոցների ընդունում (հակակոագուլյանտներ, հիպոտենզիվ միջոցներ, հակադեպրեսանտներ, հորմոնալ դեղամիջոցներ),
- Օրգանիզմում քրոնիկ վարակի օջախի առկայություն (բակտերիաներ, վիրուսներ, մակաբույծներ, սնկեր),
- Ճառագայթում կամ քիմիոթերապիա ուռուցքների բուժման ժամանակ,
- Ռադիոակտիվ ճառագայթում,
- Սթրես ու նյարդային գրգռվածություն,
- Էնդոկրին համակարգի հիվանդություններ (շաքարային դիաբետ, թիրեոտոքսիկոզ և այլն),
- Վատ սննդակարգ և վիտամինների ու հանքանյութերի պակաս,
- Վնասված վարսեր՝ մեխանիկական կամ քիմիական գործոնների ազդեցության հետևանքով:
- Օրգանիզմում բարորակ կամ չարորակ ուռուցքների առկայություն:
- Աղիների կամ ստամոքսի ռեզեկցիա:
- Գլխի վնասվածքներ կամ այրվածքներ:
- Ժառանգական հակվածության գործոն:
- Իմունային համակարգի թուլացում:
Մազաթափության բուժումը
Հարկ է հիշել, որ հրաշալի շամպունների ու բալզամների մասին գովազներին հավատալն անիմաստ է, քանի որ խնդրից ազատվելու համար հարկավոր է նախ ազատվել դրա առաջացման պատճառից և վերականգնել վարսերի սնուցումը: Բացի այդ, վարսերին անհրաժեշտ են ճարպաթթուներ, վիտամիններ, հանքանյութեր, ամիաթթուներ ու հորմոններ:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ