Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանՊատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ» Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ» Թափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով «Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ» ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ» Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանԻնչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» «Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ» Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Ռուսաստանը միակ երկիրն է, որը 1 միլիարդ դոլար է հատկացրել Պաղեստինին. Պեսկովը՝ Խաղաղության խորհրդի մասին

Միջազգային ապտակ՝ Ադրբեջանին․ Ալիևին դեսպոտ են հռչակել

 

«Բաց կառավարություն» կազմակերպությունը, որն ընդգրկում է ավելի քան 70 երկիր, որոշել է վերջնականապես հեռացնել Ադրբեջանին իր շարքերից։ Ավելի վաղ սառեցվել էր Ադրբեջանի անդամակցությունը, գրում է infoteka24.ru-ն։

Կազմակերպությունը հնարավորություն է տվել Ադրբեջանին օրինական և գործնականորեն երաշխավորել քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Սակայն Իլհամ Ալիեւի կառավարությունը համառել է՝ առաջարկելով «համագործակցության ծրագրի» երեք տարբերակ։
Բոլորն էլ մերժվել են, քանի որ չեն համապատասխանում քաղաքացիների իրավունքների և ազատությունների պահպանման ընդհանուր ընդունված չափանիշներին։ 

Թե ինչից էին բաղկացած Ադրբեջանի «փոփոխումները», հայտնի չէ։ Սակայն դա չի փոխում «Բաց կառավարություն» կազմակերպության որոշման իմաստը։ 

Հատկապես կարևոր է, որ այն ընդունվել է Բերձորի (Լաչին) միջանցքում և ընդհանրապես Արցախում ստեղծված իրավիճակի քննարկումից անմիջապես հետո (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով)։ Փաստն ակնհայտ է և հստակ ցույց է տալիս, որ Բաքուն չի կարող երաշխավորել Արցախի հայ բնակչության անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները։

Միջազգային հանրությունն այսպիսով Ադրբեջանին նույնացրել է ավտորիտար ռեժիմների հետ։ Այսուհետ Իլհամ Ալիևը դեսպոտ է, որի խոսքը սկզբունքորեն տարբերվում է բռնության, մարդու իրավունքների ոտնահարման և հակառակորդների քաղաքական հետապնդումների վրա հիմնված իշխանության կոնկրետ կուրսից։ 

Ու եթե վերոգրյալին հավելենք, որ Ադրբեջանում էթնիկ փոքրամասնությունները զրկված են մայրենի լեզվով սովորելու իրավունքից՝ նույնիսկ տարրական դպրոցում, ապա վկայակոչելով Ադրբեջանի թալիշական հասարակության կոչն՝ Ալիևին, ակնհայտ կդառնա, որ Ադրբեջանի առաջարկած «Ղարաբաղի հայերի վերաինտեգրման պլանը» իրականում ոչ այլ ինչ է, քան ձուլման պետական ​​ծրագիր, իմա՝ Արցախի պատմական հայկական շրջանի բնիկ մեծամասնության անդառնալի տեղահանությունը։