Մերձմոսկվայում ուկրաինական երկու անօդաչու է խոցվել․ ՌԴ ՊՆ
Ռուս զինվորականներն այսօր առավոտյան Մոսկվայի մարզում երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։
«Մոսկվայի ժամանակով ժամը 08:16-ին Կիևի ռեժիմի կողմից ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքը Մոսկվայի մարզի Իստրա շրջանում ժամանակին հայտնաբերվել և ոչնչացվել է տարածքում գտնվող հակաօդային պաշտպանության ուժերի կողմից»,- ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի ժամանակով 06։50-ի սահմաններում Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ է խոցվել։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր թելեգրամյան ալիքում հաստատել է նորությունը՝ հայտնելով, որ անօդաչուները խոցվել են ՌԴ մայրաքաղաքին մոտենալու փորձի ժամանակ։ Միջադեպի հետևանքով ավերածություններ և վիրավորներ չկան։




















Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Ռուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ Ալեքսանյան
Դավաճանության 8 անսպասելի նշանները
Երևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին
«Առաջարկ Հայաստանին». երիտասարդները՝ երկրի զարգացման ուղիներում․ Գագիկ Ծառուկյան
Մելիքյանների հանգիստը Դուբայում
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը
Ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն
Իշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա Կոստանյան