Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 15:30-ին«Նոր Դարաշրջան» կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին Քարոզարշավ՝ պատերազմի սպառնալիքի տակ. ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվում էթնիկ զտման փաստից Նոր օդանավակայան Հրազդանում և էժան պարտք. «ՀայաՔվե»-ի ծրագիրն իրատեսակա՛ն է Երբ ներքաղաքական լարվածությունը դառնում է միջազգային քննարկման առարկա Պատմության ջնջման վտանգը. արդյո՞ք հերթը հասել է նաև ազգային հիշողությանը Անվտանգություն՝ ոչ թե կարգախոս, այլ համակարգ. «Ուժեղ Հայաստանի» այլընտրանքային օրակարգը Այսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովի մուտքի մոտ էինՄենք այլևս թույլ չենք լինի. պատրաստվում ենք վաղը կայանալիք «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովինԳորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄԵրևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն Ուկրաինայում նախագահական ընտրությունների հարցն արդիական է. Պեսկով Պատերազմով ահաբեկումը որպես շանտաժ. ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում ժողովրդին. Էդմոն ՄարուքյանՄեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդել Դաֆնա Սելֆը մահացել է 97 տարեկանում Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Եթե hարձակումները շարունակվեն Իրանի պետական բուրգի վրա, երկիրը կկանգնի տարածքային ամբողջականության կnրստի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր ժողովուրդը չի ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի լինել վարչապետ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր երկրում այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, հայտնվում են բանտում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Նավթի գինը կրկին բարձրացել է՝ անցնելով 100 դոլարը մեկ բարելի դիմաց
Հասարակություն

ԼԳԲՏ «տղամարդու» սպանությունը բացահայտվեց. 26 -ամյա երիտասարդը ձերբակալվել է

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



Օգոստոսի 20-ին, ժամը 17.04-ին, 911 ծառայությունից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կողբացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում հրդեհ է: Նշված հասցե մեկնած ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են դիակ: Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Դիակի վրա կտրած-ծակած վնասվածքներ են հայտնաբերվել:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչ: Նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով Վաղարշապատի և Աշոցքի բաժինների ծառայողների հետ, պարզել են հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը: Ըստ նախնական տվյալների՝ 26-ամյա եիտասարդը սուր ծակող-կտրող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամյա քաղաքացուն՝ պատճառելով մահ, այնուհետև հետքերը թաքցնելու նպատակով հրդեհել է բնակարանը: Օգոստոսի 21-ին, ժամը 02.40-ին, կասկածյալը Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Հիշեցնենք, որ երեկ տրանս կին Լիլիթ Մարտիրոսյանը տեղեկացրել էր, որ 16:30- ի սահմաններում իր բնակարանում սպանվել է տրանս կին ու այրել են բնակարանը։

«Խնդրում եմ աջակցել տրանս անձանց,այս դժվարին իրավիճակում։ Ոչ մի բռնարար պատասխանատվություն չի կրում։ Ոստիկանությանը կոչ եմ անում իրականացնել բազմակողմանի քննություն բացահայտելու ով կամ ովքեր են կատարել այս կարգի դաժան սպանություն»,- գրառում է կատարել նա։