Երեխային բռնության ենթարկած կնոջ հեռախոսում նման տեսանյութերը շատ են եղել.նոր մանրամասներ
Armlur.am-ի տեղեկություններով, երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած Աննա Արևշատյանն իրավապահներին մեկը մյուսի հետևից հակասող տեղեկություններ է հայտնել, թե ինչ նպատակով է դստեր հետ այդպես վարվել ու նկարահանել նրան։
Լրատվամիջոցին հասած տեղեկությունների համաձայն, կնոջ հեռախոսը առգրավելով,իրավանահները բացահայտել են, որ կնոջ հեռախոսում նմանօրինակ տեսանյութերը բավականին շատ են։ Ասել է թե, Աննա Արևշատյանը նմանօրինակ տեսարաններ շատ է պատրաստել ու նկարահանել։ Ավելին, իրավապահների մոտ քննության սկզբում վարկածներից մեկը եղել է այն, որ նա երեխայի հետ այդ կերպ վարվելով փորձել է պատժել՝ հոր դեմ ցուցմունք տալու համար ,սակայն քննության ընթացքում առավել խորքային բացահայտումներ են արվել ընտանիքում առկա անառողջ մթնոլորտի մասով, որի ուղղությամբ այս պահին իրավապահները աշխատում են։
Չի բացառվում, որ քննությամբ ավելի ուշ բացահայտվի, որ համացանցում կան հատուկ էջեր, որտեղ նմանօրինակ տեսանյութեր պատրաստողին վճարում են ու Աննա Արևշատյանը կոնկրետ այդ նպատակով է դստեր հետ այդպես վարվել ու նկարել։ Դատելով այս դեպքից, իրավիճակը կբարդանա ու գործով այլ անձիք կններգրավեն՝ տեսանյութի պատվիրատուներ, այն տարածողներ և այլն։




















Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
Սկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը