Այսօր՝ 26 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Էկոհանցագործ Ադրբեջանի բնապահպանական «մտահոգությունների» ենթատեքստերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարդկային հասարակության գործունեության արդյունքում շրջակա միջավայրն էապես տուժում է։ Եվ ինչքան մարդը տեխնոլոգիապես զարգանում է ու սկսում է ավելի շատ սպառել, այնքան մեծանում է բնությանը հասցվող վնասը։ Բնության աղտոտումը հետադարձ կապով ոչ միայն վտանգ է ստեղծում մարդկային հասարակության հետագա կենսագործունեության համար, այլև նպաստում է կլիմայի փոփոխությանը։ Իսկ կլիմայական անոմալիաները ահռելի վնասներ են հասցնում համաշխարհային տնտեսությանը։ Բայց կան երկրներ, որոնց տնտեսությունը առավել լուրջ, համատարած բնապահպանական ռիսկեր է ստեղծում շրջակա միջավայրի համար։ Այդպիսի երկրի դասական օրինակ է Ադրբեջանը, որի նավթարդյունաբերությունն էական վնաս է հասցնում Կասպից ծովի ավազանին ու հատկապես ափամերձ շրջաններին։

Էկոլոգիական առումով ռիսկեր են պարունակում նաև Ադրբեջանի քիմիական արդյունաբերությունը, էներգետիկան, տրանսպորտը, շինանյութերի արտադրությունը, մետալուրգիան և մասնավորապես հանքարդյունաբերությունը։ Պատահական չէ, որ հունիսին Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Սոյուդլ յու գյուղի բնակիչները բողոքի էին դուրս եկել ոսկու հանքի շահագործման դեմ, որի համար թունավոր նյութի ևս մի պոչամբար է կառուցվում։ Բնակիչներն ահազանգում էին, որ թունավոր նյութերն ազդում են իրենց առողջության վրա՝ պատճառ դառնալով հիվանդությունների, սակայն այդ մարդկանց ձայնը լսելու փոխարեն, նրանց դեմ իրավապահները բիրտ ուժ կիրառեցին։ Այն, որ Ադրբեջանը լուրջ բնապահպանական խնդիրներ ունի, ցույց է տալիս նաև այն իրողությունը, որ 2022 թվականի Բնապահպանական գործունեության համաշխարհային ինդեքսում Ադրբեջանը աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցրել է 104–րդ տեղը։ Բայց այս ամենը չի խանգարում, որ Ալիևն իրեն միջազգայնորեն ներկայացնի որպես կանաչ տնտեսության ջատագով։

Նա փորձում է այդ համատեքստում նույնիսկ ներդրումներ ներգրավել արտասահմանից։ Ադրբեջանն անգամ ներկայանում է վերականգնվող էներգետիկային նվիրված տարբեր համաժողովներին։ Միևնույն ժամանակ էկոհանցագործ այդ երկիրը, որը Արցախյան պատերազմի ժամանակ ֆոսֆորական զենք էր կիրառում, անխնա այրում Արցախի անտառները, վնասում բնական միջավայրը, իրեն իրավունք է վերապահում Հայաստանին ու Արցախին մեղադրել շրջակա միջավայրը վնասելու հարցում։ Ավելին, Ադրբեջանի լկտիությունն այն աստիճան է հասել, որ պահանջում է Հայաստանից՝ դադարեցնել հանքարդյունաբերությունը Սյունիքում, կանգնեցնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի աշխատանքը, Երասխում մետալուրգիական գործարան չկառուցել, փակել ատոմակայանը, քանի որ դրանք վնասում են իր շրջակա միջավայրը։

Ու հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանն այս ամենի համար որպես հիմք է օգտագործում նաև հայաստանյան ու սփյուռքի էկոակտիվիստների «ահազանգերը»՝ կապված հանքարդյունաբերության առաջ բերած ռիսկերի հետ։ Ադրբեջանական կողմը միջազգային տարբեր հարթակներում այդ «ահազանգերը» խտացված գույներով ներկայացնելու հետ մեկտեղ պնդում է, թե՝ տեսեք, հենց հայերն են խոսում այդ վտանգի մասին։

Իհարկե, հնարավոր է, որ մեր փորձագիտական շրջանակները որոշակիորեն չափազանցության մեջ ընկած լինեն, ինչից օգտվում է թշնամական երկիրը, սակայն հետաքրքիր է, թե ինչո՞ւ մեր համապատասխան շրջանակները, այդ թվում՝ իշխանությունները, չեն բարձրաձայնում Ադրբեջանի կողմից շրջակա միջավայրի համար ստեղծված աղետալի խնդիրների մասին։ Չէ՞ որ Ադրբեջանում շրջակա միջավայրի աղտոտումը ազդեցություն է ունենում նաև Հայաստանի տարածքի վրա։ Օրինակ՝ Հայաստանը բոլոր իրավունքներն ունի պահանջելու, որ Ադրբեջանը դադարեցնի իր նավթարդյունաբերությունը, քանի որ դրա արդյունքում աղտոտվում է նաև Հայաստանի օդը։ Ո՞վ պետք է կոնկրետ այս պահանջները ներկայացնի։ Պարզ է, որ եթե Ադրբեջանին հակազդելու քայլեր չձեռնարկվեն, ապա Ադրբեջանը կրկին գործի է դնելու բնապահպանական «օպերացիաները»։

Ինչպես որ Կաշենի և Դրմբոնի հանքերի տարածքում փորձաքննություն անցկացնելու ադրբեջանական պահանջները պատճառ դարձան, այսպես կոչված, էկոակտիվիստների կողմից Լաչինի միջանցքի արգելափակման, ապա անցակետի տեղադրման համար, այնպես էլ մի օր այդ էկոակտիվիստները կարող են հայտնվել Սյունիքում։ Չէ՞ որ Ադրբեջանը պատրվակներ է փնտրում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունը 6 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի է աղքատացրել. Նաիրի Սարգսյան Կոլումբիան հրաժարվում է հանածո վառելիքից և դադարեցնում նավթի նոր արդյունահանումը Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել է ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը Modex. 2023թ. ՀՀ խոշորագույն ընկերությունը Զանգեզուրի ՊՄԿ-ն է ՍԴ-ի` Անկախության հռչակագիրը չեղարկող որոշումն ապօրինի է․ «Հայաքվե» Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում Վերջին հինգ տարում ուսանողների թիվը կրճատվել է 12 տոկոսով․ Ատոմ Մխիթարյան Ես իմ գործունեությամբ ամեն ինչ անում եմ, որպեսզի Հայաստանը չդառնա այլ պետության կազմում գտնվող տարածք` այդ թվում նաև Ռուսաստանի․ Մհեր Ավետիսյան Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ» Հովհաննես Շահինյանը անդամակցել է «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը ԶՊՄԿ-ն՝ հանուն սահմանամերձ գյուղի Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմանները Սեզոնային գրիպով վարակվածների թիվն աճել է. ի՞նչ վիճակ է COVID-19–ի մասով ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Wildberries-ը գործարկում է սպառողական վարկավորման ծառայությունը «Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցում Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները Վճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն Եգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղել Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է