Պատրաստ ենք լիարժեք ստանձնել Երևանը, ՀՀ-ն ու Արցախը դժվարին կացությունից դուրս բերելու պատասխանատվությունը
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի՛ երևանցիներ, Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը սկսում եմ ձեզ հետ բաց և ուղիղ զրույցով։
Սիրելի՛ երևանցիներ, Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը սկսում եմ ձեզ հետ բաց և ուղիղ զրույցով։
Քաղաքական այս գործընթացը մեկնարկում է Հայաստանի Հանրապետության և Արցախի համար ծանր շրջափուլում։
Մենք հայտնվել ենք աշխարհաքաղաքական շահերի բախման խաչմերուկում, որտեղ պարզ լուծումներ չեն լինելու։
Մեր առաջնային խնդիրները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության պետականության պահպանումն ու Արցախում ստեղծված իրավիճակի հայանպաստ հանգուցալուծումը։
Օրվա իշխանությունը վաղուց արդեն սպառել է սխալվելու իր իրավունքը՝ երկրին հասցնելով պատմական ու ճակատագրական անվերջանալի հարվածներ։
Ես և իմ թիմը 2021թ․-ից համայնքային ընտրությունների միջոցով սկսել ենք իշխանափոխության գործընթացը։ Այդ փուլում կարևոր դեր են ունեցել հաղթանակները Նոյեմբերյան, Ալավերդի և Տաթև համայնքների ընտրություններում։
Այժմ հերթը մայրաքաղաք Երևանինն է։ Այս հաղթանակը կդառնա երկրում ամբողջական իշխանափոխության հասնելու բեկումնային կետը։
Ստանալով ձեր վստահության քվեն՝ մենք պատրաստ ենք լիարժեք ստանձնել Երևանը, իսկ այնուհետ՝ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախն այս դժվարին կացությունից դուրս բերելու ամբողջական պատասխանատվությունը։
Մենք գիտենք ինչպես: