Բարեկամավանում տուն է այրվել․ նկուղային հարկից հայտնաբերել են քաղաքացու դին
Օգոստոսի 23-ին, ժամը 05։39-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բարեկամավան գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Կոթիի հենակետից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 6-րդ նրբանցքի 4-րդ փակուղու տներից մեկում և մոտակա խորդանոցում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։58-ին, մարվել՝ 11։52-ին։ Այրվել են երկհարկանի տունը (մոտ 200 քմ)՝ գույքով և տանը կիցը խորդանոցի տանիքը (մոտ 40 քմ)։
Փրկարարներն առանձնատան նկուղային հարկում հայտնաբերել են Ն․ Վ․- ի դին (ծնված 1936 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։




















Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ
Դավաճանության 8 անսպասելի նշանները
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ
Սկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը